Շուրջ մեկ ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանով` դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգ է հաստատվել, համաձայն որի` փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:
«Ոչ թե մաքսակետը չի աշխատում, այլ մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։ Այն մասնավոր գործունեության տեսակ է՝ պետության կողմից լիցենզավորված, Մաքսային կոմիտեն է թույլատրում։ Այն իմ ընտանիքի սեփականությունն է, իմ կնոջ սեփականությունն է, որը 2004 թվականից ձեռք է բերվել։ Հիմա Սյունիքում հայտնի դեպքերից հետո սկսվել է անհասկանալի ստուգումներ, ստուգում են հակահրդեհային համակարգը, ռենտգենի ապարատը, որի հետ կապված որոշակի անսարքություներ են եղել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
«Կորցրել ենք տարածք և այդ տարածքի վրա եղած բնական ռեսուրսն էլ հետն ենք կորցրել։ Որպես արժեք, իհարկե, ընդհանուր «Սոսիների պուրակն» աշխարհի ամենամեծ պուրակներից մեկն է, որովհետև ընդհանուր տարածքը հասնում է մոտ 200 հեկտարի և 200 հեկտարանոց նման պուրակ աշխարհում երևի 2-3 հատ կա, սա ամենախոշորներից է։ Հիմա դրանից մեզ մնացել է ընդամենը 64 հեկտար տարածք»,- եզրափակեց Կարեն Կիրակոսյանը։
«Մենք Արցախում ունեինք այդպիսի մի բնական պուրակ, և ըստ որոշ տվյալների, այս «Սոսիների պուրակը» տնկվել է Ավարայրի ճակատամարտի զինվորների հիշատակին, այսինքն՝ հազարամյակների պատմություն ունի։ Փաստորեն այն ժամանակ տնկվել և մինչև այժմ գոյություն ունի այդ անտառը, չի բացառվում, որ լուսանկարներն արված լինեն հենց այնտեղ։ Այդ պուրակում բազմիցս եղել ենք, նմանությունը շատ էր։ Մենք հիմա չպետք է դիտարկենք, թե կոնկրետ վայրը որտեղ է, բայց սա կրկին պատգամ է մեզ, թե ում հետ գործ ունենք, սա չմոռանանք երբեք ու իրականությունից չկտրվենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ «Ժողովուրդ» թերթին հասած լուրերի՝ Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:
Մարտի 17-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.
Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելեց Շիկահողի գյուղապետը։
Ադրբեջանի նախագահ Ալիևը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, որ իր ընտանիքի անդամների հետ գտնվում է Սյունիքի մարզի «Սոսիների պուրակ» արգելոցում: Համացանցում լայնորեն քննարկվում է, թե ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը հայտնվել ՀՀ Սյունիքի մարզում այն դեպքում, երբ 2020թ. դեկտեմբերի 21-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե «Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է ՀՀ պետական սահմաններում, և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։
«Հասարակությունը պետք է ընտրի իր մոտակա զարգացումը՝ 5-10 տարվա կտրվածքով, այսինքն՝ մենք գնում ենք դեպի թրքացո՞ւմ, Հայաստանն ընտրում է Աջարիայի ճանապա՞րհ, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ անկախությունը պահպանելու և հետագայում զարգանալու ճանապարհը: Այլ երրորդ ճանապարհ չկա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով,- Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:
«Հիմա այսպես բերման ենթարկելով՝ ուզում են սյունեցուն կոտրե՞լ ու իրենց ազգակործան գործերն առաջ տանե՞ն՝ չե՛ն կարողանալու, սյունեցին մնում է սյունեցի, ինձ տարան, էն մյուսին տարան, հո բոլորին չե՞ն կարող տանել։ Սյունիքը Երևան չէ, որտեղ մինչև թշնամին չգա, մտնի տուն, ոտքի չեն կանգնի։ Մեր ուղեղի ծալքերն ավելի շատ են, մենք գիտենք՝ ինչ են ուզում մեր գլխին բերել, բայց մենք թողնողը չենք, ինչ էլ ուզում է լինի։ Մենք Սյունիքը տվողը չենք, այդ կարիդոր-մարիդոր է, ինչ է, չգիտեմ՝ ինչ թատրոն են ուզում անել ու դարպասները բացեն բոլորի առաջ։ Կարողանում են, թող մարդիկ մեր մեջքին կանգնեն, չեն կարողանում՝ Աստված իրենց հետ»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։
Օր օրի ապացուցվում է, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր ամեն գնով ձգտում տիրել Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանին (ՍԴ)։ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությունը կյանքի կոչելու և վերարտադրվելու ճանապարհին մեծագույն վտանգ էր համարում ազգային ու պետական մտածողությունը, Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելը, պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը, անկախ ու անաչառ գործունեությունը։
«Սա նշանակում է, որ մեղադրանքն անհիմն է: Կալանքի քննության ժամանակ նախաքննական մարմինը բերել էր 3 ցուցմունք, որոնցից երկուսը ոստիկաններ էին, որոնց ցուցմունքերը ենթադրության դաշտում էին: Չկա այստեղ գործ: Բայց ամեն դեպքում նախաքննական մարմինը, անտեսելով դատարանի որոշումը, որոշեց խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին»,- եզրափակեց Գայանե Պապոյանը՝ նշելով, որ Մխիթար Զաքարյանն արդեն Մեղրիում է, այսօր արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը:
«Ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մի մարդ, որը կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում մենք անվտանգության հետ կապված խնդիր ունենք, շատ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներին պետք է տրվեն լուծումներ: Իսկ որ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվում, մենք նաև դա մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք տեսնում»,- Գորիսում 168.am-ի նկարահանող խմբին պատմում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադառնալով այդ հարցին՝ պարզաբանեց. «Քանի որ հրաժարականից հետո ամբողջ կառավարությունը, այսինքն՝ կառավարության բոլոր անդամները շարունակում են պաշտոնավարել, Սահմանադրության տրամաբանության տեսանկյունից ինքն էլ է ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ առումով ես լուրջ սահմանադրական խնդիր չեմ տեսնում, այլ հարց է, թե նա բարոյական իրավունք ունի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ»։
Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
«Պետք չէ էդ ամեն ինչը նստել խոսել, վերլուծել, խնդիրը հետևյալն է, սյունեցիների պահանջը հետևյալն է՝ գտնել կարող ուժեր, ովքեր կարող են, վերլուծել էլ պետք չի, մտածելն ավելորդ է, գտնել լուծումներ այդ հետևանքները վերացնելու համար, ուրիշ ոչինչ: Գիտակցող ժողովուրդը, ՀՀ ցանկացած քաղաքացի, սյունեցիների և այլոց նպատակը դա է, մեր պահանջը սա է»,- ասաց Փարամազյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար պետության կողմից բժշկական հաստատություններին տրամադրվող գումարի չափի տարբեր շեմեր են քննարկվում։ Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ կառավարությունն իրականում 1 պացիենտի բուժման համար 750.000 դրամ է փոխանցում բուժհաստատությանը, սակայն լիարժեք բուժումը կատարվում է 250.000 դրամի սահմաններում։
Վարչապետի պաշտոնի նշանակման կամ ընտրության լրիվ այլ ընթացակարգ կա, կառավարության մյուս անդամների համար՝ միանգամայն այլ ընթացակարգ, և այդ պարագայում՝ կառավարության անդամները նույնացվում են նախարարների հետ: Այսինքն՝ նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ վարչապետի հրաժարականի դեպքում՝ նա այլևս վարչապետ չէ. սա է Սահմանադրության բովանդակությունը: Եթե Սահմանադրությունը վարչապետին նկատի ունենար, ուղղակի կգրեր՝ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները»:
Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։
«Այն մարդիկ, ովքեր ասում են՝ այդ բողոքողների աչքերը պետք է հանել, ավելի բիրտ բերման ենթարկեն, սատկացնեն և այլն, կխնդրեի, որ այդ մարդիկ գային Շուռնուխ ու մեկ ամբողջ օր անցկացնեին գյուղացիների հետ։ Գային ու կիսեին այս մարդկանց առօրյան, ապրելակերպը։ Նման ամպագոռգոռ հայտարարություններ անողները թող գան ու կտեսնեք, թե քանի օր կապրեն այստեղ։ Ճիշտ է, գուցե սյունեցիները կոպիտ են արտահայտվել, բայց ամեն մեկը յուրովի է արտահայտվում»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Վերջին 3 տարիների իրադարձությունները բերեցին նրան, որ Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարից վերածվեց հասարակ տարածաշրջանային գործոնի։ Մենք մի դերակատար էինք, որը եթե նույնիսկ չէր սահմանում տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղի մեծ կանոնները, ապա ազդում էր դրանց ընթացքի և բովանդակության վրա։ Նիկոլի և նրա թիմի եռամյա իշխանությունից հետո մեզնից պահանջվում է ընդամենը հնազանդորեն հետևել գլոբալ և տարածաշրջանային միտումներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը թվիթերյան իր միկրոբլոգի էջում Բայդենի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո մի շարք անձնական մտորումներով է կիսվել։
Սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխանությունները գնում են երկրի ղեկավարումը լիակատար ձախողած. տնտեսությունը քայքայված է, երկիրը՝ անպաշտպան, հասարակությունը՝ բարոյալքված, ապագան՝ անորոշ։ Այս պայմաններում ի՞նչ է մնում անել վերարտադրվելու համար՝ կրկին օրակարգ բերել նախկիններին ու փորձել ամբողջ մեղքը բարդել նրանց վրա։ Այն, ինչ անում էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի կատարման 2020թ. հաշվետվությունը Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ։
Փաստ է, որ գոնե մինչև այժմ թուրքական ապրանքների դեֆիցիտ ներքին շուկայում չի նկատվել։ Գուցե և ինչ-որ ապրանքներ հիմա գալիս են այլ երկրներից։ Բայց այս արգելանքի նպատակը ամենևին էլ միայն թուրքական ապրանքների հոսքը Հայաստան կասեցնելը չէր և փոխարինելը ուրիշ երկրների արտադրանքով։
Տնտեսական կանխատեսումներն անշնորհակալ զբաղմունք են: Սա, հավանաբար, միակ բանն է, որ մեր իշխանությունները գիտեն տնտեսության մասին: Որպես ապացույց՝ կարելի է հիշել բոլոր առումներով ողբերգական 2020թ․ պետական բյուջեի ուղերձը:
«Կարծես թե նրանք ոչինչ չեն պարզել, դրա համար ձեն-ձուն չկա։ Գործն ուղարկել են քննչական վարչություն, բայց որևէ նորություն չկա։ Այդ 7 հոգու մասին որ խոսում են, պարզել եմ՝ իրականում ինչ է եղել։ Ուրեմն՝ 3 հոգի երկրորդ կարգի հաշմանդամ էին, նրանց իրենց հարազատները տեղափոխել են Ստեփանակերտ։ Հանձնաժողովը որոշել է, որ այդ բնակիչներին պետք է համարի ծրագրի շահառու, որովհետև հնարավոր չէ, որ նրանք հաշմանդամության այդ կարգով մենակ ապրեին։ Հոդվածներ են հրապարակել, թե իբր ես իմ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եմ, գումար եմ շորթել և այլն, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ իշխանության և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ միայն հայտարարությունների մակարդակում են։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն սկսել է ոչ պաշտոնական քարոզչությունը։ Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր հարթակները. Ազգային ժողովի ամբիոնից լուտանքներ է թափում նախկինների հասցեին՝ նրանց մեղադրելով հազար ու մի մեղքերի մեջ, այցելում է մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում Հայաստանի ու Արցախի պայծառ ապագայի մասին, խոնարհվում ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանների առաջ, համբուրում նրանց հարազատների ձեռքերը։