Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ կրկին կուտակումներ են

Ինչպես նախորդ կիրակի օրը, այս կիրակի ևս Ազգային ժողովրդավարական բևեռի անդամներն ու համակիրները Գյումրու ռուսական ռազմաբազայի մոտ են։

Գյումրու 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ ` Սասնա ծռերը այս պահին հավաքվում են ռազմաբազայի մոտ։ Նրանց թիվը, ըստ մեզ հասած տեղեկությունների, քիչ չէ։ Փոխարենն այսօր ոստիկանական ուժերի ակնհայտ նվազում կա։

Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը ու մեր ընթերցողներին կտեղեկացնենք գործողությունների ընթացքի մասին։

Րոպեներ առաջ Սասնա ծռերը հայտարարել են, որ ավտոերթով գալիս ու հավաքվելու են բազայի ետնամուտքի մոտ, որպեսզի իրենց ակցիան այնտեղ իրականացնեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031