Փաշինյանը և Ալիևը՝ ընդդեմ Արցախի
Վերջին մեկ շաբաթում Նիկոլ Փաշինյանը սահմանեց հակաարցախյան և հակահայկական պնդումների նոր ռեկորդներ։ Նա արդեն ոչ միայն բացեիբաց խոստովանում է, որ ամբողջ Արցախն է նվիրելու Ադրբեջանին՝ Ստեփանակերտով հանդերձ, այլ խոսում է նաև Հայաստանի տարածքային զիջումներից, Սյունիքում ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրից, խաղաղության պայմանագրի կնքումից ժամեր անց նոր պատերազմից։ Մի խոսքով՝ ընդունում է իր կատարյալ դավադիր և ապիկար էությունը, բայց խնդիր չի տեսնում սեփական պաշտոնավարման մեջ։
Վարչապետի աթոռը բռնազավթած Փաշինյանն այնպիսի անհոգությամբ է խոսում հայկական կողմի զիջումների մասին, ասես խաչբառ լուծի։ Ընդունում է, որ Արցախի ժողովրդի փոխարեն և նրա անունից որևէ որոշում չի կարող կայացնել, հաջորդ պահին խոսում է Ալիևի տեքստով։
Մանրամասները՝ տեսանյութում