Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն. այս բանավեճում կարևոր է ոչ միայն այն, թե ում հետ որքան առևտուր ենք անում, այլ՝ ում ինչ ենք վաճառում
Չնայած Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դեռ չի ազատվել աշխատանքից, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նրա փոխարեն չի նշանակվել ՎԴ նախագահ, սակայն Դավիթ Հարությունյանի խորհրդարանական «ժառանգության» բաժանումն արդեն սկսված է: Դ.Հարությունյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Անվտանգության ապահովումը սեպտեմբերի 3-ից Հայաստանը վերապահել է Ռուսաստանին, որն, ըստ ամենայնի, ցանկացել է, որպեսզի Հայաստանը ցանկանա դիտորդ անդամ դառնալ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում: Հանուն Հայաստանի անվտանգության, բնականաբար:
Համերգի տապալման պատասխանատվությունը ՀՀԿ-ում փորձում են բարդել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: Բայց ինչպե՞ս կարող է Սահակյանը պարտադրել պատգամավորներին ներկա գտնվել տոնական համերգին, եթե նա չունի բռնության անհրաժեշտ լծակներ, իսկ առանց բռնության պատգամավորներին նույնիսկ ԱԺ դահլիճում պահելն է այլևս անհնարին դարձել:
Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքից երևում է, որ վարկի կեսից քիչը՝ ընդամենը շուրջ 235 մլն դոլարն (86,682.8 մլն դրամ) է հատկացվել զուտ վարկավորմանը։
Վճռի հրապարակումից հետո Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը: Լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանի դատարաններից արդար վճռի սպասելի՞ք ունեն, Սիրունյանը պատասխանեց. «Ունենք: Կենտրոնի դատարանում կյանքը չի վերջանում»:
Երբ մտավորականն ասում է` դատապարտված ենք, սա ոչ թե անզորություն է, այլ շատ սթափ հաշվարկ: 37 թիվը չէ. մտավորականներին հոգեբուժարաններ, աքսոր չի սպառնում: Նրանք ունեն ընտրություն` ամեն ձևով իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնել իշխանություններին կամ ձևանալ դատապարտված, անզոր և ընդգրկվել Երևանի ավագանու` ոչ այնքան պատվանի կազմում
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ հանրահավաք կազմակերպելու կամ գոնե իր՝ սեպտեմբերի 20-ի հանրահավաքին հրավիրելու համար, ի թիվս այլ կուսակցությունների, ցանկացել է հանդիպել նաև ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը իր հանրահավաքին հրավիրել մարդկանց, ովքեր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցում կողմ են ՌԴ-ի հետ ինտեգրմանը կամ չունեն որևէ հստակ դիրքորոշում: Միթե պատճառն այն է, որ Ր. Հովհաննիսյանը նախապես ծանոթ չի եղել նրանց դիրքորոշմանը կամ ցանկացել է, որքան հնարավոր է` բազմաժանր դարձնել հանրահավաքը:
Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան:
Հայաստանում դեռևս ապրում ու ապրելու են մարդիկ, որոնց համար անկախությունը՝ ի տարբերություն դա սակարկության առարկա դարձնող իշխանությունների ու դրա հաշվին իշխանության ձգտող քաղաքական ուժերի, իսկապես անբեկանելի արժեք է:
ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ավելի քան 70 աշխատակիցներ բաց նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով վերանայել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը
Պետության մի կառույցը մարդուն կոպեկներով գործ է առաջարկում, մյուս կառույցը՝ այդ նույն մարդուն պատժում է «թաքուն» գործի անցնելու համար։
Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել:
Ամսական 750 մլն դրամը լուրջ թիվ է: Ցանկացած քիլլեր ձեզ դա կբացատրի: 50 դրամով սակագինը բարձրացնելու դեմ պայքարի ակտիվիստների հարցերը լուծելուն այն կբավականացներ: Մեր գծատերերը ներեցին առաջին փուլում հասարակության հաղթանակը՝ մասնավորապես ու հասարակությանն ընդհանրապես:
Թե ո՞վ է կանգնած ազատամարտիկների հետևում, ո՞ւմ են կասկածում ազատամարտիկների պայքարը ուղղորդելու մեջ, մեր զրուցակիցները գերադասում են լռել: «Մենք չենք ուզում վիրավորել ազատամարտիկներին, որոնց մեջ շատ են հայրենիքի իսկական նվիրյալները, բայց որ ազատամարտիկները ինչ որ մեծ խաղի փոքր դետալն են դարձել, կարելի է չկասկածել: Կարծում եմ` մի քիչ համաբերելու դեպքում այս խաղի իրական տերերը կբացահայտվեն»,- ասում է մեր զրուցակիցը:
Առհասարակ, գուցե սխալ եմ, Հայաստանում իրական անկախություն ոչ ոք չի ուզում: Ո՛չ իշխանությունները, ո՛չ շարքային քաղաքացիները: Երկրի առաջին դեմքերին անկախությունն անգամ խանգարում է. լինել անկախ` նշանակում է` ստանձնել պատասխանատվություն:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը հնարավորինս մարդաշատ և ներկայացուցչական դարձնելու համար հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկել բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների:
Սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ նախագահ Սարգսյանը անձամբ հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը, թվում էր, թե «ժողովրդական շարժումը» հասավ իր նպատակին` սպառելով օրակարգը:
Դա նրան պարզապես թողեց առանց ընկերների Արևմուտքում:
Մարդկանց դժգոհ վանկարկումների ներքո, անգամ փաստաբանը չի հասցրել լսել՝ արդյո՞ք Եվա Դարբինյանը հրապարակել է դատական հաջորդ նիստի օրը, թե՞ ոչ:
Տարբեր գործարարներ մարզից տեղափոխել են 300 տոննա դեղձ, սակայն այս դեպքում գինը նշել վարչության պետը չկարողացավ. «Ազատ շուկայական հարաբերություններ են եղել, տարբեր մարդիկ տարբեր գնով են գնել»:
«Ես անկեղծ ասած` չեմ փորձել տրամադրվածության մասին իմանալ: Նա իր տեսակետը կհայտնի և ինքներդ դատողություններ կանեք»:
Դեսպան Ջոն Հեֆերնը ասել է, որ Հայաստանի իշխանությունները «թե՛ հրապարակային, և թե՛ մասնավոր զրույցներում Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը վստահեցրել է, որ ներքին բարեփոխումները շարունակվելու են»։
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է արդարացի պատմական-մշակութային արժեքները քանդելու հաշվին աշխատատեղերի ստեղծումը, Պարգև Օհանյանն այսպես արձագանքեց. «Պատմական, ձեր կոչած` մշակութային, չգիտեմ ինչային արժեքը, իրենից ոչինչ չէր ներկայացնում: Ոչ մարդիկ էին գնում «Փակ շուկա»` առևտուր անում, ոչ զբոսաշրջիկները, ոչ էլ հետաքրքրված էին առևտրականները… ո՞ւմ է պետք այդ մեռած արժեքը»:
Դժվար է գնահատելը, թե ո՞ր ուղղությամբ շարժվելն է ավելի լավ, սակայն, ներկա պահին, իհարկե, մեր գործունեության համար ավելի գրավիչ է եվրոպական ուղղությունը, թեև պրոդուկտներ ունենք, որոնք պետք է ստեղծենք կամ ստեղծում ենք, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև ռուսական և ղազախական շուկաներին:
Խուդոյանները մի քանի անգամ նստացույց են կազմակերպել նաև նախագահական նստավայրի դիմաց, սակայն՝ անօգուտ: Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է: Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:
«Ես շփվում եմ եվրոպական հանձնաժողովի իմ գործընկերների հետ, և նրանք լավագույն դեպքում մեզ խղճում են, թե ինչ թույլ է Հայաստանը, որ Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում»,- ասաց նա:
Ներուժ ունեցող և իրենց ընդդիմադիր լինելու հետ կապված կասկածներ չթողած քաղաքական ուժերն էսօր ընդվզման նշաններ չեն ցուցաբերում: Բայց ես իրականության դեմ բողոքելու սովորություն չունեմ: Պետք է ելք փնտրել էս վիճակից:
Եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը, ում տնօրինությանն ենք հանձնել Հայաստանի տնտեսության ամենակարևոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, ում հետ 49 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել նրա ռազմաբազաները մեր երկրում տեղակայելու մասին, ում հետ գտնվում ենք միևնույն անվտանգության համակարգում, մեզ հետ խոսում է ճնշումների լեզվով, ուրեմն այդ երկիրը մեր բարեկամը չէ: