Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը՝ «Երևան Սիթիում» զինվորներից գողացած խտացրած կաթ վաճառելու մասին

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը «Երևան Սիթիում» զինվորներից գողացած խտացրած կաթ է վաճառում, ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն:

«Երբ ճիշտը կգրեք խտացրած կաթի մասին՝ նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են, ցավդ տանեմ»,- հայտարարեց պատգամավորը:

Պատգամավորը կրկին նշեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից՝ նրանց հարցերին պատասխանելու համար: Հարցին՝ դժվար հարցերին պատասխանելու համա՞ր եք միայն պահանջում 500 եվրո, Ս. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս