Հայաստանում արդարադատությունը ծառայում է միայն ռեժիմին, իսկ տվյալ գործի հետևում կանգնած են հովանավորներ՝ ռեժիմի առաջին դեմքերը, իսկ դատավարությունը կարելի է իսկապես խեղկատակություն համարել և հանգիստ խղճով աբսուրդի ժանրին դասել…
Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում նստացույց է հայտարարել: «Ես սկում եմ հեղափոխություն Շանթ Հարությունյան»՝ վերտառությամբ կարգախոսը փակցված է Ազատության հրապարակում:
Հարցին՝ արդյոք դեպքի վայրում այդ ընթացքում փոփոխություններ չեն արվե՞լ, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց, որ իր մոտ գտնվող 3 ժամ 52 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ով ինչով է զբաղված:
Մեր խորհրդարանականները մասնավորապես պատրաստվում են հավաստիացումներ տալ Եվրոպայում ապաստանած հայաստանցիներին, որ ռեադմիսիայի համաձայնագիրը վավերացնելով` իրենց դեմ ուղղված որևէ քայլ չեն կատարում, որ իրենք ինչպես ապրել են, այնպես էլ շարունակելու են ապրել եվրոպական երկրներում:
Մեր ցանկը պայմանականորեն կարելի է անվանել «իրական հարկատուների ցանկ» կամ «հարկատուների իրական ցանկ», որտեղ ներառված չեն մեր՝ սպառողներիս վճարած հարկերը
Եվրոպացիները, ըստ էության, Հայաստանի իշխանությանը վերջին հնարավորությունն են տալիս՝ օգտվել Մաքսային միության «գործընկերների» կողմից ստեղծված խոչընդոտներից ու վերանայել այն որոշումը, որը, ինչպես ներկայացրել են ԵՄ-ի գրեթե բոլոր պաշտոնյաներին, կայացրել են ռուսական կողմի ճնշումների ազդեցության տակ:
Հարցին, թե ստացվում է, որ Ձեր տղան թմրանյութի տեղափոխման հետ առնչություն չունի՞, նախարարը պատասխանեց. «Անօրինական որ լիներ՝ այնտեղ չէր լինի»:
Արտակ Բուդաղյանը վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը և տեսել փայլը
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014թ. բյուջեի նախագիծը ԱԺ հանձնաժողովների միացյալ նիստին ներկայացնելիս հայտարարեց, որ շինարարության ոլորտում արձանագրվող անկման պատճառը շինթույլտվությունների բնագավառում բյուրոկրատիայի բարձր աստիճանն է:
Պարզվում է՝ Հայաստանի տնտեսական դժբախտությունների ամենակարևոր պատճառներից մեկը Doing Business զեկույցում ավելի բարձր տեղ չգրավելն է։
Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը:
«Ինքանով ես գիտեմ, պարոն Սեֆիլյանը քաղաքացիության համար մերժում ստանալուց հետո չի վերադիմել, դրա համար դժվար է նրա քաղաքացիություն շնորհել»:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ առաջին անգամ ներկայացվում է ծրագրային պետական բյուջեի նախագիծ:
Ինձ համար շատ հաճելի է լինել Հայաստանում: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, Դուք հաղորդակցվելու խնդիր չունեք, իսկ դա շատ լավ է: Կան երկրներ, որտեղ ես չեմ ցանկանում երկրորդ անգամ այցելել, իսկ կան երկրներ, որտեղ ցանկանում եմ կրկին ու կրկին այցելել: Մինչ Հայաստան գալը` մի փոքր գիտեի Ձեր երկրի մասին:
Բժիշկ Արմեն Մկրտչյանը չէր էլ պատկերացնի, որ մարդկային կյանքեր փրկելու իր գործունեությունը մի օր կատարելու է իր կյանքը վտանգելով: Վեց ամիս առաջ տեղափոխվել է Շտապօգնության ծառայությունում աշխատելու, ինչն էլ բժշկի համար դարձել է ճակատագրական:
Եվ տարիներ անց նախկին գլխավոր ինժեներ Վալոդը, ֆայլա բազարի պատի տակ կանգնած` կհիշի այն օրը, երբ հայրն իրեն առաջին անգամ գործարան տարավ ու ասաց, որ Սովետում գործազուրկներ չկան:
«Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին և պետք է մտածենք՝ ինչպե՞ս ենք փրկում Հայաստանը»,- այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
6 տարի անց ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի անունը չի շրջանառվում` որպես ՎՊ հաջորդ նախագահի թեկնածու: Ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, ՎՊ նախագահի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Իշխան Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նույն աղբյուրները պնդում են, թե ավելի մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ԱԺ կներկայացնի Լ.Մարտիրոսյանի թեկնածությունը:
Նրանք, ովքեր գործազուրկ են և այժմ արդեն չեն կարող ստանալ նաև իրենց փոքրիկ նպաստը, միևնույն է, այս իշխանություններին չեն ընտրել և չեն էլ ընտրի: Նախագահի և նրա տժգույն թիմի վերընտրությունը կազմակերպում են նրանք, ում աշխատավարձը բարձրացնում են` հանուն արժանապատիվ Հայաստանի…
Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը սկսվել է ձեռքսեղմումով, սակայն հարցեր պարզելու ժամանակ քիչ է մնացել բանը հասներ ծեծկռտուքի: Չախալյանի անվերջ հնչող հարցերին Սաակաշվիլին ընդհատել է հետևյալ խոսքերով. «Դու ինձ պետք է լսես, դու, կրիմինալ»:
Գարիկ Մարգարյանը հարցրեց տուժողին. «Արտա՛կ, դու չէի, որ գետնի վրա ընկած էիր ու քֆուրներ էիր տալիս: Մայկիցդ բռնել էի, դոշերից, ասում էի՝ հանգիստ սթրիվի՛ տեղդ, չեմ ուզում խփել»:
Ճանաչված ու սիրված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի հոգեհանգիստը կկայանա կիրակի օրը` հոկտեմբերի 27-ին` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում:
Մեր թղթակցին ճշտող հարցին, թե` ի վերջո, ՀԱՕԿ-ը ճանաչո՞ւմ է Արթուր Բաղդասարյանի ընտրության օրինականությունը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ»։
Հավանաբար` ժողովրդական ասացվածքը ճիշտ է «Ախորժակն ուտելիս է բացվում»: 2014-ի նախագծի համաձայն` գործադիր իշխանության ծախսերը 19 տոկոսանոց աճ են արձանագրելու: Համարյա ստանդարտ դարձած 8-9 տոկոսով ավելանալու են մեզ կառավարող խոշորագույն օղակների ծախսերը:
PFA-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները տարեկան գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականին թերհավաքագրվել է մոտ 750 միլիոն դոլար։
Դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Ս.Խաչատրյանը պատասխանել է, որ անձնագիրը վերջերս փոխվել է:
Թվում է, թե այս պայքարում առանձին վերցրած անհատներ «հեղինակություն» են ձեռք բերում, ինչպես այս դեպքում երևի մտածում է Զարուհի Փոստանջյանը, բայց դա տեղի է ունենում ընդդիմության հետևողական ու ամբողջական վարկաբեկման ճանապարհով, ինչը բերկրանքի լրացուցիչ պահեր է պարգևում իշխանությանը:
Որպես վարչապետ ես Կիպրոսում չեմ եղել և չէի կարող գրանցել ձեռնարկություն: Սրանք ապացուցվող փաստեր են, իսկ այն, որ այդ ձեռնարկությունները ցանկացած մարդու անունով կարող են բացվել, ապացուցված է…
«Ձեզ սպասվում են դժվարին օրեր, պարոն Աբրահամյան, այդ թվում ձեր կուսակիցներին: Այդ գործողությունները ձեզ չեն ներվելու»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը
Եթե Բորդյուժան ասում է, որ Վիլնյուսում Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Հայաստանը նման կարևորագույն հարցերում որոշումներ կայացնելու իրավասությունն արդեն զիջել է Ռուսաստանին: Հանուն անվտանգության ապահովման, մեկ էլ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության, ինչպես հավաստիացնում են մեր պաշտոնյաները: