«Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում, եթե չկան առաջարկություններ». Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՅԴ-ՀՀԿ  հնարավոր կոալիցիայի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց նախարարական պորտֆելների հարցն այս ընթացքում դեռ չի քննարկվել:

Նրա խոսքով՝  պորտֆելների հարցի քննարկումն ամենավերջինն է լինելու.

«Պորտֆելներն  ինձ համար երկրորդական են, որովհետև չեմ կարծում՝ պորտֆելները կենսական նշանակություն կարող են ունենալ մեզ համար»:

Անդրադառնալով  ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերաբերյալ արած գնահատականներին, թե այն նման է  հուզիչ և ձանձրալի սերիալի, և այն հայտարարությանը, թե կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, Վ. Բաղդասարյանն ասաց.

«Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում, եթե չկան առաջարկություններ»:

Վ. Բաղդասարյանը վստահ է, որ իրենց համագործակցությունը երկարաժամկետ է լինելու.

«Չեմ կարծում, որ կարճաժամկետ համագործակցություն կարող է լինել, այս պահին բանակցությունները միտված են ապագային»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29