«Սա ֆուտբոլային խաղ չէ, որ մենք ասենք՝ գոլը ժամանակին խփեցին, թե՞ ոչ: Սա պատերազմական իրավիճակ է և խոսքը մեր զինվորների դիակները վերադարձնելու մասին է»,- ասում է նա:
Երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 5 կողմ և 2 դեմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին: Ընթացակարգի համաձայն՝ այս դրական եզրակացությունը ստանալուց հետո պայմանագիրը պետք է քննարկվի արդեն դեկտեմբերի 1-4-ի ԱԺ լիագումար նիստում: Հանձնաժողովում տեղի ունեցած երեկվա քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանում ևս այն հեշտությամբ կանցկացվի:
«Բնականաբար, յուրաքանչյուրը մեղադրում է մյուս կողմին, որ հրահրողը հակառակորդն է, բայց ինձ թվում է, որ յուրաքանչյուրին, ով առաջնորդվում է հռոմեական մշտական հարցով՝ ո՞ւմ է ձեռնտու, պարզ է, որ հակամարտության գոտում սրացումն ամենից առաջ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս քվոյի դեմ, չի ճանաչում այն, չի ուզում համաձայնել ԼՂ անկախության հետ և այդ դիրքորոշումը հայտնի է»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:
168.am-ի տեղեկություններով` վաղը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան: Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ Զախարյանի այցելության նպատակը գործարանն աշխատացնելու և աշխատավարձի հարցը պետք է լինի. «Ուրիշ ի՞նչ նպատակ պետք է լինի»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրի հարցը: Հանձնաժողովը 5 կողմ, 2 դեմ ձայնով դրական եզրակացություն տվեց պայմանագրին և այն դրական եզրակացությամբ կմտնի դեկտեմբերի 1-4 ԱԺ հերթական քառօրյա օրակարգ:
Աշխարհի ամենաերջանիկ 151 երկրների ցանկում Հայաստանը 53-րդն է: Հարցումն անց է կացրել բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամը»: Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով, թե «որքանով են երկրներում կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար»:
Հրաչ Բերբերյանը կարծում է` մսամթերքի թանկացումը պայմանավորված է հենց անասունների գլխաքանակի կորուստով. «Մենք ամռանն արդեն տեսանք, որ մսի գինը հասավ մինչև 4000 դրամի: Դա նոր չի, դա ամառվանից է»:
Ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, օդաչուներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվեցին արիության մեդալով: Զոհված օդաչուների պարգևները նրանց հարազատներին հանձնեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյա
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքով քննություն է նշանակվել. «Քննության արդյուքնում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:
Դեսպան Հեֆերնին հարց են ուղղել` թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ միջազգային հանրությունը չկարողացավ ապահովել հայկական կողմի մոտենալը ուղղաթիռի անկման վայրին: Ի պատասխան` դեսպանն ասել է. «Մինսկի խումբը խիստ հայտարարություն է արել` կոչ անելով թույլատրել մոտենալու աճյուններին: Լարվածությունը պետք է կողմերը չեզոքացնեն»:
«Իրականության հետ հաշտվելու և այն սթափ վերլուծելու փոխարեն՝ հակառակորդը լարվածությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն՝ դարանից խոցելով զորավարժարանում առանց սպառազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը, ապա 10 օր շարունակ իրեն բնորոշ հակամարդկային գործելակերպով ամեն կերպ խոչընդոտեց զոհված օդաչուների աճյունների վերադարձին»:
Մնում է միայն սպասել, համոզվելու համար` փոխարժեքն իրոք ճշգրտվա՞ծ է, թե՞ դրամը շարունակելու է ավելի թուլանալ։ Իսկ դրանից հետո` արդեն հաջորդ տարվա համար, գնահատել, թե ի՞նչ շահեց ՀՀ տնտեսությունն այս հզոր ճշգրտումից։
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դուրս բերվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի աճյունները: Սգո թափորը ուղղվեց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Պատասխանելով հարցին, թե այդքան սիրելով թատրոնը՝ ինչո՞ւ, ի վերջո, չի վերադառնում Հայաստան՝ դերասանուհին պատասխանեց, որ իրեն պարզապես չեն կանչում այստեղից, իսկ այնտեղ թոշակ է ստանում և իր համար ապրում:
Ամենայն հավանականությամբ, ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն կհայտարարվի ազատ, և մեծամասնությունը կողմ կքվեարկի փաստաթղթին, թեև կլինեն նաև քվեարկության ժամանակ դահլիճից բացակայողներ կամ ձեռնպահներ:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման հետևանքով մահացած օդաչուների հոգեհանգստի արարողությունը:
«Ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, և առաջարկել էին նույնիսկ մնալ և դասախոսել Ավիացիոն ինստիտուտում, բայց հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը, սիրում էր թռչել, իր տարերքը թռչելն էր, օդն էր…»։
«Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի ներքին թուլությունները` աշխատի Ադրբեջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետ,- ասում է Արա Պապյանը:
«Հայաստանը և Ադրբեջանը դատապարտված են խաղաղության: Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են և չեն կարող աշխարհագրությունը փոխել, սակայն կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի խաղաղության»,- ասաց դեսպանը:
«Պատերազմի վերսկսման հնարավորությունը միշտ բարձր է եղել: Համոզված եմ, որ եթե հայկական կողմը դիմեր շտապողականության՝ ուղղաթիռի դեպքի հետ կապված, ապա դա կարող էր դառնալ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պատճառ: Բայց կարծում եմ, որ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Բաքուն և ո՛չ էլ Ստեփանակերտը լայնամասշտաբ պատերազմ վերսկսելու ցանկություն չունեն»:
Որքան խոշոր է արվեստագետը, հարցն ավելի է մեծանում: Արվեստը չի պատասխանում: Արվեստը հարց է բարձրացնում: Ո՞վ է Մալևիչը… Նա լուծում է իր ժամանակի խնդիրը: Նա մեծ նկարիչ է, սակայն չնչին խնդիր է լուծել, որովհետև այդ ժամանակ ակտուալ էր չնչին խնդիրը՝ ֆորմայի ջախջախման խնդիրը:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի դիակների տարհանման գործողության վերաբերյալ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մեկնաբանությունը:
Հայկական կողմն ի կատար է ածել Մինսկի խմբի հայտարարությունը: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` խոսելով հայկական ուղղաթիռի խոցման վայրում ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի իրականացրած գործողության մասին:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:
«Ուռճացնում են շատ բաներ, ինչպես ասաց տուժող կողմի ներկայացուցիչը, ռելսից գցում են վկային, ինչպես հասկացա: Բայց ես հիշում եմ՝ նախորդ հարցաքննությունը վկայի՝ 1 ժամ 15 րոպե տևած, ամբողջ ժամանակ «ս» մեծատառ և փոքրատառին վերաբերվող, կրկնօրինակի և պատճենների տարբերությունը մեկնաբանող: Երբ որ ասում եք՝ ինչու եք սխալվում, հարգարժան տուժողի ներկայացուցիչը ընդմիջում խնդրեց: Ռելսերից ոչ ոք ընկած չէր, եթե ոչ դուք: Ռելսերից ընկած է միայն նա»:
չափազանց ինտրիգային է Հովհաննիսյանի հավաքի կարգախոսը`«Հիմա ժամն է. ով որ քաջ է թող միանա»:
Ստացվում է, որ նրանք, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակը «Անհապաղ և ամբողջական իշխանափոխությունն է»՝ Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ: Միթե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս անդամները կցանկանան համագործացել «Ժառանգության» հետ:
Հայաստանում ոսկեգործության ոլորտի նոր գործարան կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին ինքը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է քաղաքացիական հավաքի։
Ինչ-որ մեկը որոշել է, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամ ունենալը մարդուն շատ աղքատից դարձնում է պարզապես աղքատ: Հավանաբար՝ այդ ինչ-որ մեկն էլ չգիտի, թե 30 օրվա ընթացքում 7 հազար դրամով ինչ կարելի է գնել` քանի զույգ կոշիկ կամ վերարկու, կամ՝ քանի օր կարելի է ջեռուցել բնակարանը: