Բաժիններ՝

«Մաքսային մուտքերի կրճատման պատճառը ԵՏՄ-ն չէ». Գագիկ Խաչատրյան

Այս տարվա սկզբից մաքսային մուտքերի նվազումը ոչ թե ԵՏՄ-ի հետ պետք է կապել, այլ՝ ընդհանուր տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«ԵՏՄ-ի հետ կարող է միայն փոխկապակցված լինեն այն սանկցիաները, որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ: Այսինքն՝ բազմաթիվ են այդ գործոնները, միան ԵՏՄ-ի հետ կապել չի կարելի»,- ասաց Գ.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ-ից մենք նաև շատ դրական ակնկալիքներ ունեինք և կարող էինք ավելին ունենալ, եթե այդ սանկցիաները չլինեին:

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում ակնկալվում էր 200-250 մլն դոլար մաքսային մուտքեր: Փոխարենը ՀՀ-ն ստացել է այդ գումարի միայն երրորդ քառորդ մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս