«Հարկային արտոնությունների պատճառով չի հավաքագրվի 381 մլրդ դրամ»

2016թ. հարկային արտոնությունների պատճառով չի հավաքագրվի 381 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 41 մլրդ դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Այսինքն, եթե այդքան արտոնություն չունենայինք՝ կունենայինք ևս 381 մլրդ դրամ: Սա գնահատական է, գնահատվում է ըստ առանձին հարկատեսակների: Եվ հաջորդ տարվա ՀՆԱ մեջ 7% է կազմում՝ այնքան, ինչքան նախորդ տարի»,- ասաց Պ.Սաֆարյանը:

Ըստ նրա՝ կան արտոնություններ, որոնք անհրաժեշտ են և պետք է մնան, բայց պետք է քննարկել դրանց առաջնահերթությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30