![](/banners/BeFunky-design.jpg)
«ՀԺԿ-ն կշարունակի համագործակցությունը ՀԱԿ-ի հետ». Ստեփան Դեմիրճյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/demirjyan1.jpg)
«Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ է, Հայաստանի ամենակազմակերպված և ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկն է: Կուսակցությունը լուրջ դերակատարում ունի մեր քաղաքական կյանքում և հետևողականորեն պայքարում է մեր երկրի ժողովրդավարացման համար»,- այսօր ՀԱԿ 2-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նշելով, որ ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցությունը սկսվել է 2007 թվականին, Ս.Դեմիրճյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը, պայքարել ու համատեղել ջանքերը երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար: