«Դժբախտաբար, Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա». Լևոն Տեր-Պետրոսյան

«Ինչո՞ւ ենք մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում: Որովհետև դժբախտաբար Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա: Եթե մենք էլ մյուս քաջերի, իրականում ինչ ասեմ, ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջանակապես կմարի: Ուստի՝ անկախ այն բանից, թե ինչ պիտակներ մեզ վրա կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ ընտություններին գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով»,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա` դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետև ԼՂ փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի: Լ. Տեր-Պետրոսյանի խոսքով` այս նշանաբանը թույլ կտա կարճ ժամանակում դուրս գալ ձախողված երկրների շարքից:

Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում նշեց, որ իր նպատակը ներկայիս հեղձուկ իրավիճակից արժանապատիվ ելք ցույց տալն է. «Ազգ, որի ուրախության ու հպատրտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»:

Տեսանյութեր

Լրահոս