Բաժիններ՝

Անցած տարի օդային ճանապարհով ավելի շատ ժամանել են, քան մեկնել

Անցած տարի, 2015 թվականի համեմատ, Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 10.4 % աճ է եղել: Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների` ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 հազար մարդ:

2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 մլն 105 հազար 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 %-ով: Այս ցուցանիշը 1992 թ.-ից ի վեր ամենաբարձրն է: Անցած տարի Երևանից մեկնել է 1 մլն 48 հազար 153 ուղևոր և ժամանել է 1 մլն 57 հազար 387 ուղևոր, իսկ 2015 թ. մեկնածների թիվը կազմել է 944 հազար 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 հազար 294 ուղևոր: Այսինքն` ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին:

8 ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում անցած տարի ուղևորահոսքը կազմել է 12421 ուղևոր: Այստեղ մեկնողների քանակը քիչ տարբերությամբ գերազանցել է ժամանածների թվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս