Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին:
ԲՀԿ-ն պատրաստ է մտնել կոալիցիա և հայտարարել նախագահ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, չեզոքություն պահպանել, կամ կարող է առաջադրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, ըստ նույն աղբյուրների, եղել է բավական կոշտ: Նա պատասխանել է, որ ինքը չի կարող Ծառուկյանի փոխարեն որոշում կայացնել, և Ծառուկյանն ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու հարցում: Սա ավելի է խուճապի մատնել Ծառուկյանին, ով հույս է ունեցել, որ կկարողանա շահավետ գործարք կնքել:
Աշխարհը և հատկապես՝ դրա հարուստ մասը, ինտենսիվ պատրաստվում է աշխարհի վերջին։ Մի քանի օր առաջ Bloomberg-ը գրել էր, որ ռուս միլիոնատերերն, օրինակ, պատրաստվում են` թանկարժեք բունկերներ են գնում` դեկտեմբերի 21-ին այնտեղ պատսպարվելու համար… Պաշտոնապես 1 միլիոնից ավելի հայաստանցիների համար աշխարհի վերջն արդեն վաղուց եկել է. նրանք ոչ թե ապրում են, այլ գոյատևման կռիվ տալիս։
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:
Եվրասիական միություն անվանումով ռուսական նախագծի վտանգներն իրականում շատ ավելի լուրջ են, քան կարելի էր պատկերացնել մի քանի ամիս առաջ` երբ Վլադիմիր Պուտինն «ավետեց» իր այդ նախաձեռնության մասին: Կոնկրետ Հայաստանի համար դա կարող է հանգեցնել անգամ ինքնիշխանության կորստի: Ամենավտանգավորն այն է, որ այդ սպառնալիքը լղոզելու` ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարող է հասցնել մի հանգրվանի, երբ արդեն ուշ կլինի հետ կանգնել վերախորհրդայնացումից:
Եթե Գագիկ Ծառուկյանն անկեղծ է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մեջ, եթե դրա հիմքում ընկած չէ ստվերային, կուլիսային պայմանավորվածությունը, ապա որքան էլ դա հաճելի լինի կամ ոչ` նա պետք է իրավունք ունենա առաջադրելու իր թեկնածությունը և պայքարելու նախագահի պաշտոնի համար: Դա է պահանջում ժողովրդավարությունը:
Հայաստանի քաղաքական դաշտն այսօր դավադիր համաձայնության կայացման ակտիվ պրոցեսի մեջ է։ Այն դեռ չի կայացվել, դեռ ընթանում են անդրկուլիսային բանակցությունները կամ ավելի տեղին կլինի ասել՝ «բազարը»։ Ոմանք մասնակցում են անմիջականորեն, ոմանք էլ կողքից հետևում են, որ հարմար պահի իրենք էլ մտնեն դրա մեջ։
Փաստ է, որ 99 միլիոն դրամ է ծախսվել նստարանների պատրաստման համար: Նույնիսկ չենք քննարկում, թե որքանո՞վ էին նպատակահարմար այսօր այդքան ծախսերը, այն դեպքում, երբ քաղաքը հսկայական խնդիրներ ունի:
Հայաստանի քաղաքական կյանքն իր բովանդակությամբ չի զիջում սերիալներին`սյուժեի անիմաստությամբ ու դերակատարների անտաղանդությամբ: Բայց հասարակությունը երկուսին էլ սովորել է գրեթե հավասարաչափ, որովհետև ավելի բարձրաճաշակ «ֆիլմարտադրողները» դարձել են սերիալի հերոսների «դիմահարդարները»:
ՀԱԿ-ի ժամանակներն անցել են, և այն դերը, որը 2008թ. վերապահված էր ՀԱԿ-ին, այժմ տրվել է ԲՀԿ-ին: Եթե 2008-ին այլ ուժեր էին պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա հիմա իրենք են պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Գագիկ Ծառուկյանին: Հնարավոր է, որ ՀԱԿ որոշ անդամներ չհամաձայնեն երկրորդ պլանի դերի հետ, համարելով, որ իրենք արժանի են ավելիին, բայց նրանց ցանկությունից դժվար թե որևէ բան փոխվի:
ՀԱԿ-ԲՀԿ գործընկերության հերթական դրսևորումն արտահայտվեց անցած մի քանի օրերին. մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, գտնվում էր Բրյուսելում, ՀԱԿ-ի գործընկերները, այսպես ասած, «պահում էին ԲՀԿ-ի թիկունքը» Հայաստանում:
Նախագահի ընտրությունը, բացի գիտակցական ընտրությունից, ունի նաև հոգեբանական, ենթագիտակցական շերտ: Ընտրելով նախագահի որևէ թեկնածուի, մարդն իրեն նույնականացնում` իդենտիֆիկացնում է այդ թեկնածուի արժեքների, աշխարհընկալման, մտածողության, խոսքի, տեսակի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններն են, որոնք, մեր տեղեկություններով՝ միտումնավոր կոծկվել են: Պատճառներից մեկն էլ ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործին է առնչվում: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Անգամ իր բրյուսելյան հաղորդագրության մեջ բավական կոշտ, ընդդիմադիր բնույթ կրող արտահայտություններ անելուց հետո ինչո՞ւ Գ.Ծառուկյանը չի հայտարարում ընդդիմադիր լինելու մասին: 168.am-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Եթե նա ընդդիմություն լիներ, վաղուց կհայտարարեր այդ մասին: Ի տարբերություն մեզ` ինքը շատ լավ գիտի` ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել: Իրենք ուրիշ խնդիրներ են լուծում հենց առաջին հերթին իրար մեջ: Մենք ի՞նչ իմանանք` իրենք ի՞նչ խնդիրներ են լուծում, այս ամենն ի՞նչ նպատակ ունի: Հասարակությունը չի կարող իմանալ, որովհետև դուրս է գտնվում դրանից»:
ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան: Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Երևանի Քաղաքային պանթեոնում, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստուհու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:
Դժվար է ասել` ԲՀԿ-ի հետ «հարաբերություններ պարզելիս»` քաղաքական և ոչ քաղաքական հարթությունում, ինչպե՞ս է պարոն Շարմազանովը հիմնավորելու եվրոպացի գործընկերների տեսակետը, բայց դա նրա, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի խնդիրն է:
Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես ՀՀԿ խոսնակը ԲՀԿ-ին կորակի՝ որպես գաղափարական, հզոր քաղաքական ուժ, Գագիկ Ծառուկյանին էլ` որպես միջազգային քաղաքականության գիտակ ու ընթացիկ քաղաքական զարգացումներին տիրապետող իմաստուն գործիչ, երբ ԲՀԿ-ն հանկարծ որոշի սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս հեռանկարը կանխելու միակ տարբերակն այն է, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, հրաժարվեն ընտրություններում արտաքին ուժերի թեկնածու և մրցակիցների նկատմամբ արտաքին ուժերի դագանակ դառնալու արատավոր պատրաստակամությունից: Բայց դրա հավանականությունն այնքան է, որքան այն, որ Վլադիմիր Պուտինը կհրաժարվի Եվրասիական միության և դրանում Հայաստանը տեսնելու մտասևեռումից:
Մինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում կոշտ հայտարարություններ է անում՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի մեջ, իշխանությունները ձեռքները ծալած չեն նստում։ Սակայն ոչ թե ուղղակի են պատասխանում այդ մեղադրանքներին, այլ՝ անուղղակի կամ գործողություններով։
Մեր ունեցած տեղեկություններով` Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ ուղիղ, բայց որոշակի խոստումներ տվել է առ այն, որ Հայաստանը կարող է շարունակել ինտեգրացիան Եվրասիական միության կառույցների հետ:
«Մենք չենք ասում, չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի՝ հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում, չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա…»:
168.am-ի հարցին, թե Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ» զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում» էլ ավելի չի սրի՞ ՀՀԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի նկատմամբ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Սրում է, թող սրի: Ամեն մի մրցակցություն պայմանավորում է հենց իր սրությամբ, այսինքն` եթե դա սրելու երևույթ է կամ էդպես է ընկալվում, թող էդպես լինի: Բոլոր դեպքերում, եթե բոլոր նմանատիպ սրացումների արդյունքում ավելի ճիշտ լուծումներ են գտնվում, ի՞նչ վատ բան կա որ»:
Այս տարվա բյուջեն քննադատեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները, անգամ կառավարության մշտական «քնարերգու» Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ վիրավորված է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Քննադատեցին, վիրավորվեցին ուգ կողմ քվեարկեցին 71 ձայնով: Այսինքն` իրականում բոլոր այդ քննադատություններն ընդամենը ժողովրդավարության իմիտացիայի նպատակ ունեին, քվեարկությունն անցավ այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում:
Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված:
«Եթե 2007-2008-ին մենք ունեինք բուն Գագիկ Ծառուկյան, ապա հիմա մենք ունենք պսևդո-Լևոն Տեր-Պետրոսյան, որը կայանում է մի դաշտում, գրավում է մի դաշտ, որը անհասանելի էր ՀԱԿ առաջնորդի համար, այն է` մարդկանց անգիտակցականը, հանկարծահաս բարգավաճման միֆը, քաջնազարությունը»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը` անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը ու դրանում Գագիկ Ծառուկյանի դերակատարմանը: «Նա Լևոնի կերպարի տրոհման հետևանք է, նրանից առաջացած մասնավոր դիմակներից մեկը»,- ասել է նա, ում կարծիքով` ՀԱԿ առաջնորդի մտահղացման իմաստն է` «գործիքավորել Գագիկ Ծառուկյանին, իրեն սառցահատ դարձնել, ու, պետք եղած պահին, սրընթաց ապամոնտաժել»:
Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում:
Հայաստանում դատավորները հանրային ընկալման մեջ ասոցիացվում են գրեթե օլիգարխների հետ: Դատավորների զգալի մասն ապրում է մեծահարուստներին բնորոշ բոլոր «ատրիբուտներով»` թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, անշարժ գույք և բիզնես արտերկրում, բուրժուական հաճույքներ: Դա իրողություն է, որի մասին, եթե անգամ չեն բարձրաձայնում, սակայն գիտեն գրեթե բոլորը: Այսինքն` իրականում դատավորներն ապրում են այնպիսի կենսապայմաններում, որոնք ապահովելու համար ոչ թե՝ 1, այլ՝ անգամ 10 միլիոն դրամ աշխատավարձը հաստատ չի բավականացնի:
Անցած շաբաթ Երևանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարող են բեկումնային, բախտորոշ նշանակություն ունենալ Հայաստանի համար: Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարը, որին մասնակցում էին ոչ միայն մի քանի երկրների նախագահներ, այլև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Լուրեր.com-ի հետ զրույցում նա ասել է, որ ուղղակի տեղեկացել է, որ իր անունը նման միջադեպի հետ են կապում և եկել է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Նա հերքել է տարածված լուրերը՝ ասելով, որ ինքն այդ ամենին տեղյակ չէ:
Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: