Օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը որոշ փորձագետներ պայմանավորում են անցած խորհրդարանական և գալիք նախագահական ընտրություններով։ Մինչդեռ 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։
Հայ ազգային կոնգրեսի համակիր Շահեն Պետրոսյանը գտնում է, որ ներկա պայմաններում առավել ճիշտ որոշումն ընտրությունները բոյկոտելն է, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության: «Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի նա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե´րջ,- ասաց նա` միաժամանակ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը»:
168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատժելո՞ւ է Մհեր Սեդրակյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, թե կուսակցությունը պիտի պատժի, փակենք մի հատ սենյակում, ասենք, որ մեր կուսակի՞ցն է: Դրա համար լիազոր մարմիններ կան, դրա համար հատուկ ծառայություններ կան, եթե նման իրողություն կա, բնականաբար, կհետաքրքրվեն կամ կվերլուծեն համապատասխան մարմինները»:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընդհանրությունները շատ ավելին են, քան նրանց տարբերությունները, դրանում կարելի է համոզվել՝ հետևելով այս կամ այն հարցի վերաբերյալ երկու ուժերի ներկայացուցիչների կարծիքներին, դիրքորոշումներին: Օրինակ` և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում կան տասնյակ-հարյուրավոր գործարարներ, փողատերեր, որոնք մեծ հաշվով հանդիսանում են այս ուժերի հիմնական բազան: Կա՞ արդյոք տարբերություն նրանց միջև: Արդյո՞ք ԲՀԿ-ական գործարարներն ավելի օրինապահ են, քան ՀՀԿ-ականները: Իհա՛րկե ոչ:
Բացառված չէ, որ իրականում «խաղալով Գագիկ Ծառուկյանի» կողմից, այսկերպ ԱԺ նախագահն իր համար այլուրեքություն է ապահովում` ՀՀԿ-ականների «գլխի տակ փափուկ բարձ դնելու» և վճռական պահին Ծառուկյանի օգտին քայլ անելու մղումով: Հայաստանյան քաղաքական իրողությունների պայմաններում՝ այս զարգացումներն առնվազն պետք չէ բացառել:
Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել է, որ իշխանություն վերցնելը որսի պես մի բան է, պետք է դարանակալել և սպասել, իսկ հարձակվել արագ և հանկարծակի, որսին հնարավորություն չտալով ուշքի գալ և պաշտպանվել: Տեսակետ կա նաև, որ հենց Ռոբերտ Քոչարյանի առաջադրումով է Ռուսաստանը պատասխանելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ եվրոպական ինտեգրացիայի ձգտումներին:
Մենք գիտենք Սարգսյանին, մենք չգիտենք Ծառուկյանին: Սա առաջին մեծ տարբերությունն է: Մենք կարող ենք չհամաձայնել որոշ բաների հետ, որ Սարգսյանն անում է, բայց մենք կարող ենք կանխատեսել, թե նա ի՞նչ կանի: Երբ գալիս է մեկ ուրիշը, դա մի փոքր լարվածություն է առաջացնում: Երբ եկավ Իվանիշվիլին, նրան ասացին. «ահա, Իվանիշվիլին ռուսամետ է, քանի որ իր բոլոր փողերը ստեղծել է Ռուսաստանում», և, իհարկե, Սահակաշվիլին անընդհատ խոսում էր այդ մասին:
«Էս պահի դրությամբ էլ պարոն Ծառուկյանի համար պատասխանատու շրջան է: Իմ կարծիքով` պարոն Ծառուկյանի համար էլ տենց հեշտ, թեթև որոշում կայացնելու խնդիր չէ»:
Կարող է տարօրինակ հնչել, բայց կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից տպավորություն է ստացվում, որ կառավարությունն աշխատում է՝ ընդդեմ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Անցած տարի բյուջեի նախագիծն անցավ 66 սահմանային կողմ ձայնով: Հիմա ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան ավելի շատ ձայն ունի խորհրդարանում, չնայած բյուջեի օգտին կողմ քվեարկել ցանկացողների թիվն անհամեմատ պակասել է:
Թիկնապահները գլուխները խփել էին պատերին: Թիկնապահներով չէր հարցը լուծվում, հարցը լուծվում էր Ռոբերտ Քոչարյանով. ուղիղ հանել էին թիկնազորը` ասելով` «դուրս գաս՝ կխփենք»: Ոչ ոք չէր կարող այնտեղից դուրս գալ և ներս մտնել, նույնիսկ երբ դեսպանները գնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, 10-15 րոպե պահում էին դռան մոտ, նոր էին ներս թողնում»:
Երևանի քաղաքապետարանի կայքում այսօր տեղադրվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդ փաստաթղթի, Երևանի հարկային եկամուտները ծրագրվել են 9.363 միլիարդ դրամի չափով, որը 2012թ. համար հաստատված ցուցանիշից պակաս է 645 միլիոն դրամով կամ շուրջ 6.5%-ով։
Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը` լինելով հզոր կուսակցության հզոր առաջնորդ, վայելելով, ինչպես իր կուսակիցներն են ասում, երկրում ամենամեծ ժողովրդավարությունը, ըստ ամենայնի, զրկված է սեփական գործողություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու մանդատից:
«Կարծում եմ, որ հանձնաժողովի ստեղծումը հետաձգելը նպատակահարմար չէր: Մարտի 1-ը 2008 թվականից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար առաջին գերխնդիր էր: Դա բացահայտելով`շատ հարցերի պատասխան կտրվեր, իսկ հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ հարցեր է առաջացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Որևէ ակտիվ պայքար ՀԱԿ-ը վաղուց չի ծավալում: Խոստացան ամեն ինչ անել արտահերթ ընտրությունների հասնելու համար ու, ըստ էության, ոչինչ չարեցին: Հետո ասացին, որ շարունակելու են փողոցային պայքարը` դրան ի սպաս դնելով խորհրդարանի ամբիոնը և պատգամավորական մանդատները, բայց գործում են միանգամայն այլ ոճով: Եվ, բնականաբար, այդ ոճի գործունեությունը հազիվ թե ինչ-որ բանով սպառնա իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմին:
Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր թիմին վերջին ամիսներին համոզում էր, թե Մոսկվան վերջին պահին ստիպելու է Ծառուկյանին նման որոշում կայացնել, այժմ հայտնվել է անելանելի վիճակում, և հնարավոր է` որոշել է վրեժ լուծել Ծառուկյանից ու ԲՀԿ-ից: Հնարավոր է նաև, որ ՀԱԿ-ում հաշվել են, որ, եթե իրենք պետք է հանդես չգան սեփական թեկնածուով և բավարարվեն կցորդի կարգավիճակով, ապա ավելի շահավետ և արժանապատիվ է լինել ՀՀԿ, քան ԲՀԿ կցորդը: Այս հարցում հատուկ կարծիք կարող է ունենալ միայն Լևոն Զուրաբյանը, բայց նա էլ` տեսնելով, որ հայտնվել է բացարձակ միայնության մեջ, որոշել է առանձնապես աչքի չընկնել:
Որքան էլ տհաճ ու հակամարդկային հնչի, Մարտի 1-ն իսկապես Կոնգրեսի համար դարձել է ներքաղաքական առևտրում օգտագործվող «խաղաքարտ»: Սկզբում ՀԱԿ-ը երկխոսում էր Մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ, հետո սկսեց երկխոսել դրանցից միայն ԲՀԿ-ի հետ, ում ժամանակին մեղադրում էր Մարտի 1-ի սպանություններին մեղսակից լինելու մեջ: Ու արդեն կարևոր չէ` ՀԱԿ-ը Մարտի 1-ի թեմայով համաձայնության է գալիս ՀՀԿ-ի հետ` ընդդեմ ԲՀԿ-ի՞, թե՞ հակառակը: Կարևորն այն է, որ ՀԱԿ-ը վաղուց անցել է քաղաքական և բարոյական այն սահմանագիծը, որն անցնելով` 2008 թվականին իշխանությունը հրամայեց կրակել ժողովրդի վրա:
«Կարծում եմ` Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև, մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան»,- 168.am-ի թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նման տեսակետ է հայտնել Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը: Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության մասին, պարոն Մաքֆարլեյնն ասել է. «Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը»:
168.am-ի հարցին, թե այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարըշցը, Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնո՞ւմ էր Կոնգրեսի կարծիքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Բա հո Դաշնակցության կարծիքը չէ՞ր ներկայացնելու»:
«Ես չեմ կիսում Գագիկ Ջհանգիրյանի լուսավոր լավատեսությունը: Բայց կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, ցույց տվեց, որ ԲՀԿ-ն շահագրգռված է մարտի 1-ի իրադարձությունների քննարկմամբ, և այս հարցում կաշկանդվելու կամ վախենալու որևէ բան չունի: Բացի այդ, ԲՀԿ-ն իր հստակ պահվածքով հնարավորություն չտվեց որոշ քաղաքական թափթփուկների՝ շահարկելու այն հարցը, թե ԲՀԿ-ն ուզում է տապալել այս հանձնաժողովի ստեղծումը, կամ շահագրգռված է տապալելու այդ հանձնաժողովի ստեղծումը…»:
ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի օրը Լոս Անջելելոսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում երգչուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Նույն օրը տեղի կունենա նաև երգչուհու հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում:
Այսպիսով, ՀԱԿ-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Մարտի 1-ը, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հիշում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, նույնքան կոնյունկտուրային նպատակներով, որքան Մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ՀՀԿ-ն: Բայց այս գործելակերպը ՀԱԿ-ի համար արդեն սովորական է դարձել, և դա այսօրվա հիմնական ինտրիգը չէր:
ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն անդրադարձել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխադարձ վիրավորանքներին:
Նախընտրական գործընթացներում հանրահավաքների բացակայությունը մեծ ծառայություն է նաև գործող իշխանությանը, որի դեմ պայքարում է ՀԱԿ-ը: Միջազգային հանրությունը, ի թիվս այլ գործոնների, երկրում ժողովրդավարության վիճակը գնահատում է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով է հասարակությունն իր կարծիքն արտահայտում հանրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով:
ՀՀԿ-ական Արման Սահակյանի օգտին քվեարկել է 13 հազար 337 ընտրող կամ 77.6 տոկոսը, իսկ ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի օգտին քվեարկել է 3239 ընտրող՝ մասնակիցների 18.6 տոկոսը:
Ընտրությունների ընթացքի մասին 168.am-ը զրուցել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածություն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:
Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպայի դիրքորոշումը շատ պարզ է, այնպես ինչպես նրանց կողմից այդ հարաբերությունների հիմքում դրված սկզբունքի ձևակերպումը` «ավելին` ավելիի դիմաց»:
«Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող 10-ամյա Անաստասիա Պետրիկը` «Երկինք» երգով:
Եթե կինը մի քիչ խորամանկ լինի, մի քիչ՝ հանդուրժող, ապա ամեն բան շատ լավ կլինի: Տղամարդը նույնքան հանդուրժող չի կարող լինել: Առաջնահերթ ինքդ քո մասին պետք է մտածես, պետք է այնպես անես, որ ընտանիքում ամեն բան հնարավորինս հարթ լինի: Տարիների ընթացքում ես սովորել եմ մի քիչ հանդուրժող լինել:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, անուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում դառնալ Ռուսաստանի կողմիք ձևավորվելիք Եվրասիական միության անդամ, չի պատրաստվում միանալ Ռուսաստանի կողմից ստեղծված Մաքսային միությանը, որն այդ միության անդամների համար ստեղծում է միասնական տնտեսական տարածք, այլ պատրաստվում է դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ:
Դժվար է ոսկեղենիկ հայերենով արտահայտել այն զգացումները, որ առաջանում են, երբ «Հայրենասիրությանդ փաստաթուղթը» տրվում է մի վայրում, որի ղեկավարի համար Հայրենիքը սկսվում ու ավարտվում է սեփական եղունգների գույնով: … Մի աղջնակի համար, որը մինչ օրս, թերևս, զարմացած է, թե ինչպես է հայտնվել Արաբկիրի անձնագրային բաժանմունքում, սկսվում են հեռախոսազանգերը: Մեկը՝ մեկից հետաքրքիր ու ավելի բարձր պաշտոնյաների կողմից: Աղջիկը ջանացել էր գտնել բոլոր հնարավոր ընդհանուր ծանոթներին: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ընդհանուր ընկերներ…