Իսկ դրանից ուղիղ երկու ամիս անց` փետրվարի 19-ին, Հայաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Այսինքն` Ս. Սարգսյանը կարող է ստիպված լինել դեկտեմբերին Մոսկվայում ստանձնել որոշակի պարտավորություններ` փետրվարյան ընտրություններում հաղթանակ կամ առնվազն անցնցում հաղթանակ ապահովելու համար:
Որևէ մեկը, անգամ ամենաթունդ ու ամենաընդդիմադիր ԲՀԿ-ականը, չի կարող երաշխավորել, որ ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանին: Ճիշտ հակառակը` ներկայիս քաղաքական զարգացումներն ընթանում են հենց այդ հարցի շուրջ, դրա շուրջ ընթանում են նաև կուլիսային բանակցություններ, և բացառված չէ, որ մի գեղեցիկ օր ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները ներքին աշխատանքային խումբ ստեղծեն՝ ԲՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին սատարելու քայլը հիմնավորող հայտարարության տեքստ մշակելու համար
Քաղաքականության մեջ, հատկապես ընտրություններից առաջ, ամեն ինչ հնարավոր է: Հատկապես Հայաստանում, որտեղ քաղաքականությունն ու բարոյականությունը իրարից հեռու են այնքան, որքան սահմանում կանգնած զինվորը` ներքաղաքական հարաբերություններից ու առևտրից: Եթե Սերժ Սարգսյանին իսկապես պետք է ԲՀԿ-ի սատարումը, իսկ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, որ պետք է, ապա պատերազմի վերսկսման վտանգն իրական կդառնա այնքան, որքան անհրաժեշտ է` ԲՀԿ-ին «արտաքին մարտահրավերների դեմ համախմբելու համար»:
Բոլոր ընտրություններից առաջ հայաստանյան կյանքում կեղծիքի չափաբաժինը զգալիորեն ավելանում է: Այս ընտրությունները ևս բացառություն չեն: Սակայն նախորդներից տարբերվում են նրանով, որ կեղծում են, առանց բացառության, բոլորը: Խոսքը ոչ թե ընտրակեղծիքի, այլ հասարակության հետ հարաբերություններում քաղաքական ուժերի կեղծ վարքագծի մասին է:
Արտաքուստ ԲՀԿ-ն ամեն ինչ անում է գործող իշխանությանն ընդդիմադիր երևալու համար: Վերջին ամիսներին ԲՀԿ-ականների կողմից հնչող ելույթները շատ ավելի սուր են ու արմատական, քան անգամ նրանց ներկայիս գործընկեր ՀԱԿ-ի անդամների հայտարարությունները` նույնիսկ նախկինում` «ավազակապետության ծաղկուն շրջանում»: Բայց անգամ ամենաարմատական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ականներն իրականում կաշկանդված են, ունեն ներքին «ցենզոր»:
Տղամարդը որքան էլ լավ սուտ խոսի, կինը նրան միշտ էլ կգերազանցի։ Ասում էր փչան Թոդորոսը՝ հայտնի կատակերգությունից։ Սակայն հայրենի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում են այս պնդումը։ Բարձր մակարդակով սուտը դարձել է ոչ արտառոց երևույթ, այլ օրինաչափություն։
ՀԱԿ-ը դարձել է առաջին ուժը, ով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ճանաչել է որպես ԲՀԿ-ի պաշտոնական առաջարկ: Փաստացի ՀԱԿ-ը` հայտարարության մակարդակով պատասխանելով ԲՀԿ-ի առաջարկին, ֆորմալ առումով ընդունել է նաև ԲՀԿ-ի գերակայությունը քաղաքական դաշտում` ֆորմալացնելով նաև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու կամ ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններով շարժվելու պատրաստակամությունը:
ԲՀԿ-ն իր հետ համագործակցող ուժերին՝ այս պլատֆորմի դեպքում, ամենայն հավանականությամբ, կառաջարկի մեծացնել յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդարանում: Ընդ որում, խոսքը հազիվ թե կարող է վերաբերել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ Հայաստանի նման անկայուն քաղաքական համակարգում կուսակցություններն այդքան երկար ժամկետով գործարքներ կամ համաձայնություններ չեն կնքում:
Երեկ Բարաք Օբաման բավական դժվարին պայքարում վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ողջ աշխարհը հետևում էր ԱՄՆ-ին ոչ միայն ու ոչ այնքան Բարաք Օբամայի, որքան ժողովրդավարության հերթական հաղթանակին: Իհարկե, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս կգտնվեն «տեղական ժողովրդավարության ջատագովներ», ովքեր ամերիկյան ընտրությունները կորակեն` որպես շոու, բեմականացում:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, հասկանում է, որ այս նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը փլուզվելու է: Հասարակությունը հոգնելու և նունիսկ զզվելու է հին կուսակցություններից, որոնք ոչինչ չեն կարողանում փոխել, ինչի հետևանքով առաջանալու է վակուում: Կարո՞ղ էր Փաշինյանն այսօր մտածել ստեղծել մի ուժ, որը կլրացնի վաղվա վակուումը: Իհա՛րկե կարող էր: Չնայած չի բացառվում, որ այդ վակուումը լցնելու մասին կարող էին մտածել նաև այլ ուժեր:
Իրանական «Մելլաթ» բանկը՝ որպես հարկատու, թռիչք է ապրել։ 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ՝ բանկն այս տարի 82.2%-ով ավելացրել է հարկերը (վճարել է 888.7 միլիոն դրամ) և 1000 խոշոր հարկատուների ցանկում 169-րդ հորիզոնականից բարձրացել 77-րդ տեղը։
Ամենից շատ գումար հայտարարագրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 35 միլիոն դրամ և 859 հազար դոլար։ Նրա և իր կնոջ հայտարարագրած դրամական միջոցները դրամական արտահայտությամբ կազմել են 452 միլիոն դրամ։
ՀԱԿ-ի բոլոր խմբերին ու թևերին միավորում է միայն հավատն ու հույսն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, ի վերջո, կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն դա ավելի շատ խաբկանքի է նմանվում, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասել է այնպիսի վիճակի, որ անգամ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է չփրկել: «Փրկել» ասելով՝ նկատի չունենք նրա հաղթանակը: Հաղթանակի հասնելու համար Տեր-Պետրոսյանը նախ՝ պետք է կանխի ՀԱԿ-ի բարոյազրկումը, որը կարծես արդեն անցել է թույլատրելի սահմանը:
Արդյո՞ք այս ժամանակահատվածում Ս. Բոզոյանի մոտ ցանկություն չի առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է: 168.am-ի այս հարցին ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել.- Մ. Մ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել: Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին… Իրենք 4 հոգով էին… Էդ հարցն էլ է ինձ շատ տանջում, թե ինչո՞ւ միայն իմ ամուսինը պետք է պատասխանատվություն կրեր»:
Հայաստանում առաջին անգամ «ընդդիմության» դիրքերից հանդես է գալիս մի կուսակցություն, որը կամ իշխանությունից ավելի հարուստ է, կամ առնվազն այնքան կարողություն ունի, որքան իշխանությունը: Այսինքն` առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի` առանձին հանդես գալու դեպքում իրականում կարող է ընթանալ շատ սուր պայքար, որը, սակայն, լինելու է ոչ թե ծրագրային, գաղափարական, այլ ֆինանսական պայքար` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հայաստանում, ինչպես հայտնի է, հրապարակային հայտարարությունների մակարդակում «սրտացավ» են բոլոր քաղաքացիները, հատկապես քաղաքականությամբ զբաղվողները: «Սրտացավ» են ինչպես՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի միլիոնատերերը, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցության անդամ միլիոնատերերը: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկում է` երկու բևեռներից ով ավելի շուտ և ավելի շատ «հանգանակություն» տրամադրեց, այդ ուղղությամբ էլ կփչի «սարերի քամին»:
Գործող նախագահի շտաբի պետը Հայաստանում, ինչպես հայտնի է, շատ որոշակի նշանակություն ունի, և Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում դա կարող է Հովիկ Աբրահամյանի համար ապահովել բաղձալի վարչապետի պաշտոնը, որը, ինչպես հայտնի է, բաղձալի է ոչ միայն ԱԺ գործող նախագահի, այլ նաև ԲՀԿ-ի համար: Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո այդ պաշտոնը հատկացնել ԲՀԿ-ին` պայմանով, որ այն կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանը, ով իրականում շատ ավելի ԲՀԿ-ական է, քան գործող ԲՀԿ-ականներից շատերը:
ՍԴՀԿ կազմակերպած միջոցառումն իսկական խայտառակություն էր: Խայտառակություն էր թեկուզ այն առումով, որ այս 125-ամյա կուսակցությունը չէր կարողացել լցնել 500 տեղանոց դահլիճը: Բայց այդ կուսակցության սակավամարդությունը նրա ամենամեծ ողբերգությունը չէ: Ընդամենը մի քանի տարի առաջ ՍԴՀԿ-ն արմատական ընդդիմություն էր և պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՍԴՀԿ համագումարների ժամանակ Սեդրակ Աճեմյանի կողքին վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն՝ նստում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և Աճեմյանը բոցաշունչ ճառեր էր արտասանում՝ ընդգծելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրենց կուսակցության ունեցած հավատի ու վստահության մասին:
Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Սակայն, քանի որ հայրենի պատգամավորներն «ուրիշ» չեն, և նրանց գույքն ու եկամուտներն էլ օրենքով սահմանված կարգով պետք է հայտարարագրվեն ու հրապարակվեն, կարծում ենք՝ կարելի է անդրադառնալ այդ թեմային։ Առավել ևս, որ ներկայացված ցանկերը թույլ են տալիս պատկերացում կազմել պատգամավորների՝ ոչ միայն ունեցվածքի, այլև անկեղծության մասին։
Խնդիրն այն է, որ չնայած «աշխարհում դինամիկ զարգացումների, փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի» մասին հայտարարություններին, ՀՀ իշխանությունն ընտրությունից ընտրություն չի փոխում իր պարզունակ մարտավարությունը` սոցհարցումների միջոցով ցանկալին որպես իրականություն ներկայացնելու էժանագին քարոզչությունը: Փոխվում են միայն դեմքերը:
Կանխատեսումները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի և կամ կպաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին կամ «չեզոք» դիրք կգրավի` գնալով իրականություն են դառնում: Դրա ամենավառ վկայությունը քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի կայացրած որոշումն էր, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի շտաբը կգլխավորի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Իշխանությունը համոզված է` Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը չեն առաջադրելու իրենց թեկնածությունը, այն պարզ պատճառով, որ ըստ «Gallup»-ի հրապարակած թվերի, Քոչարյանի ու Ծառուկյանի «վարկանիշերի» գումարը գերազանցում է Սերժ Սարգսյանի հավաքած ձայները: Ակնհայտ է, որ կամ Քոչարյանի, կամ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու դեպքում նրանցից մյուսի` չառաջադրվողի ձայները, ըստ սոցհարցումների տրամաբանության, գումարվելու են մյուսին:
ԱԺ-ում ունենք ուղիղ 20 միլիոնատեր (դոլարով) պատգամավոր։ Առաջին տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է՝ ում հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 60 միլիոն դոլար (1 միլիարդ 161 միլիոն դրամ, 30 միլիոն 730 հազար դոլար և 20 միլիոն 483 հազար եվրո)։ Ցանկի երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է՝ 10.3 միլիոն դոլարի դրամական միջոցներով։ Երրորդ տեղում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է (9 միլիոն դոլար)։
Հովիկ Աբրահամյանի խոսքով` իրենք ԲՀԿ-ին առաջարկում են համերաշխություն: Արդյոք սա առաջա՞րկ է, թե՞ սպառնալիք, որ համերաշխությության կոչերը չընդունելը կարող է հանգեցնել շատ հստակ կանխատեսելի հետևանքների:
Հայաստանի 1067 բնակիչների 32 տոկոսի համար ամենահեղինակավոր քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Գագիկ Ծառուկյանը հարցվածներից 29 տոկոսի համար է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը, իսկ 9 տոկոսի համար ամենահեղինակավոր քաղաքական գործիչը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 7 տոկոսի համար ոչ ոք հեղինակավոր չէ:
Մենք պաշտպանել ենք Սերժ Սարգսյանին՝ որպես մտավորականներ. ճանաչելով նրան՝ որպես վարչապետ և որպես պաշտպանության նախարար: Հիմա, քանի որ մենք դեռևս որոշում չունենք ապագայի նկատմամբ, եկեք հարցն այնպես չդնենք, որ ես կանգնեմ դիլեմայի առաջ: Մենք առայժմ որոշում չունենք ապագայի համար:
իրականում հիմա պայքարը ոչ թե հաջորդ տարի իշխանությունը կիսելու կամ հանձնելու, այլ հաջորդ տասը տարիներին իշխանություն ունենալու համար է: Այլապես ներկայիս խնդիրները հարթելու համար Սերժ Սարգսյանը գուցե բավարարեր ԲՀԿ-ի ախորժակը և վարչապետի պաշտոնը տրամադրեր նրան: Սակայն դա կարող է վտանգավոր լինել ոչ այնքան գալիք նախագահական ընտրությունների, որքան հետընտրական զարգացումների տեսանկյունից:
Խոսքը մի մարդու մասին է, ով, լինելով մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի անդամ, առնվազն վերջին մի քանի ամիսներին Հայաստանում գրեթե չի լինում: Վերջին շրջանում մամուլում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե շաբաթվա որ օրը Գագիկ Ծառուկյանը քանի ժամով է ժամանել Հայաստան, քանի հոգու հետ է հանդիպել Կոնյակի գործարանում և վերադարձել արտերկիր:
Սերժ Սարգսյանի տեխնոլոգները երևի կարողացել են համոզել, որ պաշտոնյաների վրա «մուննաթ գալը» դրական կանդրադառնա «ռեյծինգի», վրա ու Սերժ Սարգսյանն առանձնակի էնտուզիազմով հետևում է այդ խորհրդին: Խնդիրն ամենևին այն չէ, որ անարգանքի սյունին գամվող պաշտոնյաներն արժանի չեն դրան, որ նրանք առաքինի են, ու Ս. Սարգսյանը հանիրավի է նրանց մեղադրում: Խնդիրն այն է, որ օրենքը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, որոնք հիմա Ս. Սարգսյանը փորձում է լուծել «ջղայնանալով»: Եթե որևէ պաշտոնյա վատ է աշխատում, եթե որևէ ոլորտում «խայտառակ վիճակ» է, պետք է ընդամենը պաշտոնանկ անել այդ ոլորտի պատասխանատուին կամ պատասխանատուներին:
Հասարակությունը կարող է արդարացիորեն մտածել, որ «ատկատների» դեմ պայքարում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է աշխատել «ատկատով»: Դրա մեխանիզմները բազմաթիվ են: Ասենք՝ իշխանությանը պետք է ազատվել որևէ պաշտոնյայից, ընդդիմությանը հուշում են, որ բարձրացնեն հատկապես նրա թույլ տված չարաշահումների հարցը: Այդ պաշտոնյային հեռացնում են պաշտոնից, նրա պատճառած վնասի մի մասը փոխհատուցվում է պետական բյուջե, մնացած մասն իշխանությունը եղբայրաբար կիսվում է ընդդիմության հետ: