Այսօր պաշտոնապես արձանագրվեց, որ ավելի քան տասը տարի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացած Հանրապետական կուսակցությունը (երկրորդ նախագահն ինքն էր վերջերս հայտարարել, որ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն եղել է իր հենարանը), ըստ էության, այրում է բոլոր կամուրջները նրա հետ` ուղղակիորեն հասկացնելով, որ Ս. Սարգսյանի ելույթում որպես «նպատակադրում» հռչակված «Նոր Հայաստանում» Ռոբերտ Քոչարյանն այլևս տեղ չի ունենալու:
ԲՀԿ-ի ու Ծառուկյանի բացակայությունը ՀՀԿ համագումարին ուշագրավ է դառնում նաև այդ միջոցառմանը Դաշնակցության ներկայացուցիչների ներկայության ֆոնին: Հայաստանում «ամբողջական իշխանափոխության» պահանջ ներկայացնող ՀՅԴ-ականները, անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, այսօր հրավիրվել են ՀՀԿ համագումարին:
Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսի ամենամեծ արժեքը բացառիկ ազնվությունն ու անկեղծությունն է: Եվ եթե հասարակությունն առաջնորդվի այդ սկզբունքով, լավագույն դեպքում կարող է ներողամտությամբ վերաբերվել նրան, բայց ոչ երբեք՝ վստահել երկրի կառավարումը երկրորդ անգամ:
ՀՀԿ համագումարի ներկայացուցիչներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի, Չինաստանի Կոմինիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Հու Ցզին Տաոյի ուղերձներից և ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսաուղերձից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հասարակության, քաղաքացիների նկատմամբ անգամ նվազագույն հարգանք չունի, որ հասարակությանը վերաբերվում է՝ որպես բարգավաճական մտածողությամբ, գավառական ինտելեկտ ունեցող մարդկանց զանգվածի, որի հետ կարելի է վարվել, ինչպես կթելադրի իր «գիտական ու քաղաքագիտական իմաստնությունը»:
«Ճգնաժամի տարիներին և Մոսկվայում իշխանության փոփոխության դժվարին ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը դարձավ Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի շուկայի առաջատար։ Սակայն արդյո՞ք միայն սփյուռքի գործոնը, ինքնապահովվածությունը և պարտքերի մեջ չխրվելու ունակությունն են օգնել նրան»,- գրում է Forbes-ը։
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ Ազգային Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործացություն բացառվում է:
Հայաստանը կարծես անիծված երկիր լինի: Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական պետության քաղաքացիներն իրականում այսօր զրկված են ընտրության հնարավորությունից: Անիծված է, որովհետև հինգ տարի երկրի կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով տապալած, սոցիալական ու տնտեսական կոլապսի, աղքատության մակարդակը՝ 35 տոկոսի, արտագաղթը խայտառակ ծավալների հասցրած իշխանությունն այսօր առանց ամաչելու հայտարարում է, որ իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը, ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար:
Անկախ ՀՀԿ-ի հետ երկխոսության ու ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության միջանկյալ` թվացյալ հաջողություններից, վերջնարդյունքը եղավ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ծառայեց ավազակապետության պահպանմանն ու վերարտադրությանը` հընթացս փոշիացնելով նաև քաղաքական դաշտը: Գիտակցվա՞ծ, թե՞ սխալ քաղաքական հաշվարկի արդյունքում` արդեն էական չէ:
Ընտրությունների աննախադեպ լինելու մասին իր «ապառիկ» հայտարարությամբ նա ուղղակի մեսիջ է հղում գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ առ այն, որ երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում ինքը պատրաստ է ճանաչել 2013 թվականի ընտրությունների լեգիտիմությունը, ճանաչել «առանձնակի դաժանությամբ»:
Այսօր ՀԱԿ քաղխորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել և ԲՀԿ-ի քաղխորհրդի երեկ կայացրած որոշման վերաբերյալ որոշում-հայտարարություն է ընդունել: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ հայտարարությունը այն աստիճան խայտառակ է, որ ՀԱԿ անդամները նպատակահարմար են համարել այն անմիջապես չհրապարակայնացնել` ևս մեկ գիշեր արժանապատիվ քնելու նկատառումներից ելնելով: Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ն իր հայտարարությամբ շարունակել է քծնել ԲՀԿ-ին` հասարակությանը փորձելով ապացուցել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվելով «գցեց» ոչ թե ՀԱԿ-ին, այլ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ ձեռնպահ մնաց նրան սատարելու մասին որոշում կայացնելուց` «արժանապատիվ որոշում կայացրեց» ԲՀԿ-ական ձևակերպման շրջանակներում:
Իրականում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ բոլոր քիչ թե շատ հայտնի ԲՀԿ-ականներն առաջիկա նախագահական ընտրություններում աշխատելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Եվ դա անելու են ոչ թե գաղտնի կամ թաքուն, այլ ճիշտ հակառակը` բացահայտ և ցուցադրաբար: Նրանց գործունեությունն այս ընտրությունների ժամանակ գտնվելու է խոշորացույցի և նույնիսկ մանրադիտակի տակ, և բոլորը հետևելու են, որպեսզի ԲՀԿ-ականների գործողություններում հայտնաբերեն դավաճանության, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ աշխատելու կամ նրա ընտրարշավը բոյկոտելու դրսևորումներ, որպեսզի զեկուցեն վերևներին, որ այսինչ ԲՀԿ-ականն աշխատում է իրենց դեմ, և նրա հարցերը պետք է լուծել:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն` հայտարարելով չեզոքության մասին, Սերժ Սարգսյանին գործնական աջակցություն են ցուցաբերում: Հակառակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների անուններն ու կուսակցական պատկանելությունը, և պարզվի, որ նրանց մի մասը ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Դրա համար ԲՀԿ-ն պետք է հատ-հատ աշխատի 2000 անդամներից յուրաքանչյուրի հետ, բացատրի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, ինչը չի նշանակում՝ սատարել Սերժ Սարգսյանին:
Չնայած ՀԱԿ անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելով՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ հաջողության հասնելու համար, և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել` չառաջադրվել: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը թիմակիցներին առաջարկելու է, որ ՀԱԿ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը: Բացատրություններ նա կարող է ներկայացնել՝ որքան ասես:
Պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն, իր գրասենյակի ղեկավարի շուրթերով, փոխանցում է մեկ մեսիջ` ինքը նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Այս մեսիջը, բնականաբար, առաջին հերթին՝ ուղղված է իշխանությանը, հատկապես՝ իշխանության մեջ գտնվող այն գործիչներին, ովքեր Քոչարյանի առաջադրման դեպքում կարող են անցնել նրա կողմը: Այսինքն` Քոչարյանն անուղղակիորեն նրանց հասկացնում է՝ դեռևս չշտապել և Գագիկ Ծառուկյանի չառաջադրումից վերջնական եզրահանգումներ չանել:
Քաղաքական զարգացումների տեսանկյունից պակաս կարևոր չէ հարցը` թե ի՞նչ շահեց ԲՀԿ-ն ոչ միայն ու ոչ այնքան՝ թեկնածու չառաջադրելով, այլ ամիսներ շարունակ դառնալով քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը: Խորհրդարանական ընտրություններից հետո դուրս գալով իշխող կոալիցիայի կազմից, ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով ԲՀԿ-ն մաքրվեց 2008 թվականի մարտի մեկի պատասխանատվությունից և «ավազակապետության հիմնասյուներից մեկը լինելու» խարանից: Բանը հասավ նրան, որ Գագիկ Ծառուկյանի անունը ՀԱԿ-ի կողմից հանվեց ոչ միայն Մարտի 1-ին Պաշտպանության նախարարությունից զենք և զինամթերք ստացածների, այլ ընդհանրապես՝ Հայաստանի օլիգարխների ցուցակից:
Եթե Գ. Ծառուկյանի հիմնական ռեսուրսը լինեին ոչ թե փողատերերը, այլ քաղաքական դեմքերը, ապա այս ուժն ավելի քիչ խոցելի կլիներ։
Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը եզակի հնարավորություն է ստեղծել նաև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Նա այսօր ստացել է նախագահական ընտրություններում երկրորդ տեղի համար պայքարելու բացառիկ շանս:
Գագիկ Ծառուկյանի չառաջադրման հետ կապված կա երկու բացատրություն. առաջինն այն է, որ Ծառուկյանը լավ չէր հաշվարկել իր մանևրելու հնարավորությունը, և համոզված էր, որ կկարողանա խուսափել իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումներից կամ կկարողանա դիմանալ այդ ճնշմանը:
Այս պահին «Օջախ» ռեստորանում տեղի է ունենում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանեկան արարողությունը: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ոչ միայն Ս. Սարոյանի որդու հարսանիքի օրը, ամսաթիվն ու տարեթիվն է խորհրդանշական ընտրված՝ 12.12.12, այլև այդ «պատմական» միջոցառումը «վավերացնող» խումբը:
Գագիկ Ծառուկյանը` լինելով Հայաստանի ամեահարուստ մարդկանցից մեկը, իրականում նաև ամենաանազատ մարդն է: Նա այդպիսին լէր լինի, եթե համարձակություն ունենար չենթարկվել իրեն պարտադրված որոշմանը:
Այդ մեսիջն ուղղված է ոչ այնքան Գագիկ Ծառուկյանին, որքան ԲՀԿ-ի` համեմատաբար «ըմբոստ» հատվածին, որի ներկայացուցիչները մինչև վերջ պնդում էին Ծառուկյանի առաջադրման անհրաժեշտությունը: Ի դեպ, պատահական չէ, որ մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, թե որոշ ԲՀԿ-ականներ կարող են դուրս գալ կուսակցությունից:
Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար:
168.am-ի ՀԱԿ աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման դեպքում իրենք գործելու են «Պլան Բ»-ի համաձայն: Եթե «Պլան Ա»-ն ենթադրում էր, որ առաջադրվում է Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը սատարում է նրան, ապա մյուս տարբերակն այն է, որ առաջադրվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանն է սատարում նրան:
Մինչ ներքաղաքական դաշտում բոլորը քննարկում են Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը, տնտեսական դաշտում անաղմուկ կատարվում են որոշ իրադարձություններ, որոնք անտեսելը սխալ է։ Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին ևս 51.4 միլիոն դոլար կտրամադրի։
Ժամառժամ տարբեր աղբյուրներից հաստատվող ու ԲՀԿ-ից չհերքվող տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, կարող են միանգամայն փոխել քաղաքական դաշտի այն պատկերը, որն ուրվագծվել էր նախորդ մի քանի ամիսներին, և որի վրա կառուցվում էին բոլոր կանխատեսումները: Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի առջև որոշակի նոր հնարավորություններ է բացում, մյուս կողմից` իշխանության համար ստեղծում է որոշակի «կոսմետիկ» խնդիրներ:
Գագիկ Ծառուկյանը, որ մինչ այդ հայտարարում էր, թե պատրաստ է ամեն ինչ կորցնել, բացի ժողովրդի վստահությունից, որոշում է ոչինչ չկորցնել և չառաջադրվել: Այլ հարց է, թե դա նրան որքանո՞վ կհաջողվի, քանի որ, նույնիսկ չառաջադրվելու դեպքում, ընտրություններից հետո Ծառուկյանի և նրա կուսակցության ապագան չափազանց մշուշոտ է երևում: Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր խնամի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով ևս նրան հորդորել է չառաջադրվել և իր դիրքորոշման մասին տեղեկացնել նախագահ Սերժ Սարգսյանին:
ԲՀԿ-ական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը հաստատապես որոշում է կայացրել չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին: Ծառուկյանը իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ինքը չի կարող առաջադրվել, քանի որ այդ դեպքում «պատերազմ կլինի, նոր մարտի 1, նոր զոհեր», ինչն իրենց համար ընդունելի չէ:
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին:
ԲՀԿ-ն պատրաստ է մտնել կոալիցիա և հայտարարել նախագահ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, չեզոքություն պահպանել, կամ կարող է առաջադրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, ըստ նույն աղբյուրների, եղել է բավական կոշտ: Նա պատասխանել է, որ ինքը չի կարող Ծառուկյանի փոխարեն որոշում կայացնել, և Ծառուկյանն ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու հարցում: Սա ավելի է խուճապի մատնել Ծառուկյանին, ով հույս է ունեցել, որ կկարողանա շահավետ գործարք կնքել: