Հատկապես վերջին քաղաքական իրադարձություններից հետո հասարակությունն այնպես ու այնքան է հիասթափվել, որ կարող է բոյկոտել ընտրությունները` ուղղակի չմասնակցելով դրանց: Իշխանությունը դա շատ լավ հասկանում է ու այսօրվանից հող է նախապատրաստում «ակտիվության ցուցանիշի բարձրացման» համար:
Այս պահին կառավարության Ընդունելությունների տանը տեղի է ունենում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ և «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը:
Լա՞վ թեկնածու կլինի Հրանտ Բագրատյանը, թե՞ ոչ, մե՞ծ են նրա շանսերը, թե՞ աննշան, տվյալ դեպքում երկրորդական է: Նա քաղաքական քայլ է կատարել, և բոլորը, այդ թվում ու առաջին հերթին՝ ՀԱԿ նրա գործընկերները պարտավոր են հարգել նրա այդ որոշումը:
«Մենք կկարողանանք հաղթահարել և ոչ միայն հաղթահարել, այլ պատասխանատվության կանչել այն բոլոր «օլիգարխներին», ովքեր դեռ երեկ շարքային միլիցիոներից դարձել են միլարդատեր, կամ պահեստի բանվորի աստիճանից բարձրացել են մինչև ԱԺ պատգամավոր»,- Գ. Մարգարյան
Հանրապետական կուսակցության` հոդաբաշխ արտահայտվել կարողացող խոսնակներին ու պատգամավորներին թվում է, թե իրենց հակառակորդներն ու թշնամիներն ընդդիմության մեջ են` ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում կամ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ): Նրանք այդպես են մտածում և այդպես մտածելով՝ պաշտպանում են իրենց կուսակցությանն ու առաջնորդին` ջանք ու եռանդ չխնայելով: Մինչդեռ թշնամիներն ու հակառակորդներն անպատկերացնելիորեն մոտ են ու հարազատ:
«Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքի կիրառման դեմ բոյկոտում են ինչպես` պահնորդական ընկերությունները, այնպես էլ՝ նրանց աշխատակիցները: Իր դիրքորոշումը, սակայն, օրենքի վերաբերյալ չի հայտնում միայն պահնորդական գործունեության շուկայում գործող «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդիներից մեկին: Հիշեցնենք, որ օրենքի համահեղինակներից մեկն էլ անձամբ Գալուստ Սահակյանն է:
«Եթե Թոխմախն իր մշտական ամպլուայում է, ապա Դավիթը ապշեցրեց: Երկուսին էլ dislike, of course, բայց չեմ կարող չնշել Լևոնի ջատագովների այն փութաջանությունը, որով փորձում են Դավիթի բարձրաձայնած այդ անսպասելի և անընդունելի մոտեցումը վերագրել նաև Կոնգրեսին հրաժեշտ տված այլ անձանց»:
Առնվազն ռուսական պաշտոնյաների համար Հայաստանի «եվրասիականացման» հարցն արդեն գրեթե լուծված է համարվում: Նրանք խոսում են այնպես, որ, ըստ էության, այդ խնդրի լուծմանը հասնելու համար մնացել են միայն ընթացակարգային գործողությունները` համապատասխան փաստաթղթերի ստորագրումը:
«Երկու անգամ զգուշացնելուց հետո տեսա, որ նույն դիրքով կանգնած մնացին, ես էլ զայրացա, մի երկու բառ ասեցի: Լրագրողները Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը դատապարտում են, մենք էլ էինք գաղտնի բան խոսում, ինչի՞ համար եք ձայնագրում կամ նկարում: Ի՞նչ է՝ ես չպե՞տք է դատապարտեմ ինձ իմ կամքին դեմ նկարելն ու ձայնագրելը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները` «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն «Վեդոմոստի»-ին տված իր հարցազրույցում խոսել է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին և նշել, որ եթե Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը շատերին անհաղթահարելի խոչընդոտ է թվում, ապա իր համար՝ այդպես չէ։
«Գազպրոմի» գովազդային հոլովակն ավարտվում է հետևյալ խոսքերով՝ «Գազպրոմ՝ ազգային հարստություն»։ «ՀայՌուսգազարդի» պարագայում, ցավոք, նման հոլովակ նկարելն անհնարին է. ո՛չ շահույթ ունի, ո՛չ էլ մերն է։
Այո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում, բայց մի՞թե դա պետք է նշանակեր, որ նա դադարեցնում է գործունեությունը քաղաքական դաշտում, ինչը փաստացի տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ից հետո:
Իշխանությունն արդեն երկու օր շարունակ հանդուրժում է ընդդիմության «նազուտուզը», հենց դրանով ցույց տալով, որ փոքրամասնության կարծիքն այստեղ ևս հաշվի են առնում: Բայց եթե չհաջողվի համաձայնության գալ՝ իշխանությունն ավելի շուտ կհամաձայնի, որ եվրոպացիներն իրենց մեղադրեն և խելք սովորեցնեն, քան հանդուրժեն, որ ընդդիմադիր պատգամավորները որոշեն, որ ՀՀԿ-ականները խախտել են էթիկայի կանոնները, և «խայտառակեն» նրանց:
168.am-ի հարցին, թե Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին տեսե՞լ եք Ձեր սրճարանում, «Rich» սրճարանի մենեջեր Ֆրիկը Ռոստոմյանը պատասխանեց. «Ներողություն, իսկ ո՞վ է Լևոն Զուրաբյանը: Չեմ էլ ճանաչում, անկեղծ ասած»: Քանի որ Ֆրիկ Ռոստոմյանը չէր ճանաչում Լևոն Զուրաբյանին, մենք հետաքրքրվեցինք նաև Վարդան Օսկանյանից, թե արդյոք պարոն Օսկանյանը հաճա՞խ է այցելում իրենց սրճարան: Պարզվեց՝ Վարդան Օսկանյանին գիտեն: «Վարդան Օսկանյանը մեր հաճախորդն է: Հաճախ է գալիս մեզ մոտ»,- ի պատասխան ասաց Ֆրիկ Ռոստոմյանը:
Եթե ամեն ինչ ընթանա վերը նշված սցենարով, ապա ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև կարող է վեճ առաջանալ երկրորդ տեղի լեգիտիմության հարցում: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին կարող է մեղադրել իշխանության հետ գործարքի գնալու հարցում և՝ հակառակը:
Մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանը հայտնվել է Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերիգի հետ միասին։ Ալեքսիսը համարվել է իննովացիաների ոլորտում մինչև 30 տարեկան ամենավառ դեմքերից մեկը։
Հիմա ընդդիմադիրներն օգտվում են նույն կոմֆորտից, ինչ իշխանությունները: Բայց վերջիններս` համարելով, որ ընդդիմությունն իրենց է պարտական այդ կոմֆորտի համար, չեն ցանկանում ենթարկվել համատեղ կոմֆորտը վայելելու` ընդդիմության թելադրանքին:
Երբ զրույցի թեման մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու արդյունավետությունն է, ընդ որում, խոսքը մեզնից յուրաքանչյուրի մասին է, լրիվ ադեկվատ ցանկություն է` իմանալ` քեզ ի՞նչ դեր է վերապահված այդ խաղում:
Ընդդիմության դեմքը բացահայտելուց հետո, իշխանությունն, ըստ ամենայնի, մտածեց, որ այլևս ավելորդ ձևականությունների կարիք չկա, և որոշեց ընդդիմադիրներին զրկել միակ ֆորմալ ձևաչափում` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ունեցած մեծամասնությունից: Այսօր հապճեպ խորհրդարան ներկայացվեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հեղինակել են բազմափորձ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու տակավին երիտասարդ հանրապետական պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը: Իրավիճակի հակասականությունն այն է, սակայն, որ Էթիկայի հանձնաժողովում ընդդիմությանը ձայնի իրավունքից զրկելու քայլն իշխանությունն արեց ծայրահեղ հակաէթիկական ճանապարհով:
Կիրակի օրը համացանցում հայտնված Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը մեծ աժիոտաժ է առաջացրել: «YouTube-ին կարելի է դիմել ու պահանջել տեղադրողի IP-ները միայն քրեական գործի շրջանակներում՝ այսինքն՝ եթե դատարանի համապատասխան որոշում լինի, հակառակ պարագայում, եթե պարզապես մարդը, օրինակ՝ տուժողը, դիմի, այդ տվյալները նրան պարզապես չեն տրամադրի, քանի որ դա կդիտվի՝ որպես անձնական տվյալների բացահայտում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Հանդես գալով այդպիսի կարգախոսով՝ թե իշխող կուսակցությունը, թե կուսակցության ղեկավարը, փաստորեն, ընտրել են Հայաստանի զարգացման դեպի ոչինչ տանող ռազմավարական վեկտորը: «Ապահով» ձևակերպումը դուրս է քաղաքացիներին կոնսոլիդացնող համահայկական արժեհամակարգից: Այն ավելի կենցաղային, քաղքենի, «բյուրգերական» իմաստով է օգտագործվում, հետևաբար՝ այդպես էլ ընկալվում է զանգվածային գիտակցության կողմից:
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ Լ. Զուրաբյանի հայտարարությունները «լղոզելը» կնշանակի՝ ընդունել այն ամենը, ինչ Օսկանյանի հետ զրույցում՝ որպես Կոնգրեսի «գիծ», ներկայացրել է ՀԱԿ համակարգողը: Ընդունելով դա, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ մնացածը մտնելու են այդ «գծի մեջ», ինչպես Լ. Զուրաբյանը խոսում էր Գագիկ Ջհանգիրյանի մասին:
Երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նաև ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին զրկեց ձայնի իրավունքից, վերջինս հայտարարեց, որ դա հենց այնպես չի թողնի: Հարությունյանն իր խոսքի տերը եղավ. նա և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն ԱԺ են ներկայացրել մի օրենսդրական փոփոխություն, որի ընդունման արդյունքում՝ Էթիկայի հանձնաժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը կփոխվի, և ընդդիմության ներկայացուցիչը հնարավորություն չի ունենա նեղել ՀՀԿ-ական պատգամավորին:
Երկու անձի խոսակցության ձայնագրություն կարող են իրականացնել երեք կողմ` զրույցի մասնակիցներն` առանձին կամ իշխանությունները: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ ձայնագրության հրապարակումն այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում` որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, կարող է ձեռնտու լինել երեք կողմերին էլ: Այդ մասին՝ հաջորդ դասին:
Մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ զրույցում ներկայացնում է ՀԱԿ պատգամավորների դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են, որ չեն կիսում իրենց տեսակետը:
Այսօր այդ մարդիկ` դեռևս ՀԱԿ-ում մնացած, բայց իրավիճակն առողջ գնահատող գործիչները որոշակի պարտավորություն ունեն եթե ոչ՝ Հայ ազգային կոնգրեսի, ապա՝ համաժողովրդական շարժման համակիրների, նվիրյալների, տասնյակ-հազարավոր քաղաքացիների առջև:
Այսօր պաշտոնապես արձանագրվեց, որ ավելի քան տասը տարի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացած Հանրապետական կուսակցությունը (երկրորդ նախագահն ինքն էր վերջերս հայտարարել, որ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն եղել է իր հենարանը), ըստ էության, այրում է բոլոր կամուրջները նրա հետ` ուղղակիորեն հասկացնելով, որ Ս. Սարգսյանի ելույթում որպես «նպատակադրում» հռչակված «Նոր Հայաստանում» Ռոբերտ Քոչարյանն այլևս տեղ չի ունենալու:
ԲՀԿ-ի ու Ծառուկյանի բացակայությունը ՀՀԿ համագումարին ուշագրավ է դառնում նաև այդ միջոցառմանը Դաշնակցության ներկայացուցիչների ներկայության ֆոնին: Հայաստանում «ամբողջական իշխանափոխության» պահանջ ներկայացնող ՀՅԴ-ականները, անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, այսօր հրավիրվել են ՀՀԿ համագումարին: