«Տարբեր մարդկանց մոտ յուրովի է արտահայտվում զգացմունքային դաշտը: Մարդ կա՝ նվագելիս ընդհանրապես չի շարժվում, բայց այնպիսի հզոր էմոցիաներ են դուրս գալիս նրա երաժշտությունից, որ զարմանում ես: Կան նաև մարդիկ, որոնց մարմնի վրա երաժշտությունը հզոր ազդեցություն ունի»:
Այս կառույցներին անդամակցությունն ունի ընդամենը մեկ բացատրություն. Հայաստանն անդամակցում է դրանց, որովհետև չի կարող չանդամակցել, քանի որ դա պետք է Ռուսաստանին:
Սինգապուրյան հրաշքի հայրը` երջանկահիշատակ Լի Կուան Յուն, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ասում էր` սկսեք ձեր երեք ընկերներին բանտ ուղարկելուց. դուք էլ հստակ գիտեք, թե ինչի համար, իրենք էլ։ Մերոնք, թեպետ Լի Կուան Յուին շատ էին հարգում ու անգամ Հայաստան հրավիրեցին, սակայն այս խորհրդին դժվար թե հետևեն։
Ամենացավալին այն է, որ Ռուսաստանի «քաղաքական ծրագրերն» իրականացվում են հայ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով, իսկ Հայաստանի իշխանությունը՝ ունենալով դա թույլ չտալու ռազմական կարողություն, անկարող է դեմ գնալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին:
«Հայաստանը ստիպված պետք է լինի վարել ինքնուրույն քաղաքականություն և հավասարակշռել ուժերի բալանսը տարածաշրջանում՝ համագործակցելով նաև մյուս համանախագահող երկրների, եվրոպական կառույցների, Արևելքի, Միացյալ Նահանգների հետ, և թույլ չտա իր համար անբարենպաստ որոշումներ, որի հետևանքները, իհարկե, լավ չեն լինի Հայաստանի համար»:
Կարծում եմ, որ սյուժեի ընդհանուր պատկերը նույնը կմնա, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կձեռնարկի նման հարձակումներ: Պետք է ասել, որ Հայաստանը պարտք չի մնա և իր հերթին՝ որոշակի գործողություններ կիրականացնի, որոնք պաշտպանողական անվանելը բավականին դժվար է:
Պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:
Բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է: Բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղուց ստանձնել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ըմբռնողի գործառույթ:
Դեռևս այս տարվա ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը խնդիր է և այդ խնդիրը պետք է լուծվի, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը հոգեբանորեն մտածում է, որ իրեն կարող են սպանել այդ զենքով: Անցած ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել:
Իսկ ո՞վ է մեղավոր, որ Մինսկի խմբի համանախագահներն «ի վիճակի չեն հաստատապես պարզել» տեղի ունեցածը: Ո՞վ պետք է Մինսկի խմբին ու այն ներկայացնող երկրների համապատասխան կառույցներին պատշաճ կերպով տեղեկացներ ադրբեջանական հերթական, սակայն աննախադեպ դիվերսիայի մասին:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
«Ադրբեջանը շանտաժ է անում և ակնկալում է, որպեսզի այդ վախի մթնոլորտը խթանի Հայաստանում և Ղարաբաղում արտագաղթը, թուլացնի պետությունը, բանակը, և, որ հայկական կողմերը գնան զիջումների»:
«Այս տարի կրճատվեցին ներմուծումները, ձմեռը բավականին մեղմ էր և գազի ներմուծումը ավելի քիչ եղավ, դրամական փոխանցումները ավելի ցածր էին, որը նպաստեց, որ ներմուծումները ցածր լինեին: Միևնույն ժամանակ արտահանումը բավականին լավ ցուցանիշ է արձանագրել, հաշվի առնելով միջազգային զարգացումները, պղնձի նոր հանք է գործարկվել և արտահանումներն ավելացել են, չնայած գները նվազել են»:
«Ես կարծում եմ՝ գոնե այս աղաղակող դեպքերից հետո միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ու բռնի Ադրբեջանի ձեռքը, որպեսզի նա չկարողանա իր անպատասխանատու քայլերով մի կողմից՝ սպանել անմեղ կանանց, մյուս կողմից՝ հարվածի տակ դնել իր սեփական քաղաքացիների կյանքը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտնել է, որ լուրջ խոսակցություն է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այն մասին, թե ինչ միջոցներ ձեռնարկվեն վերջ տալու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին:
Ամոթ է: Ավելին` խայտառակություն է: Քաղաքական ուժերը քափուքրտինք կտրած` Սահմանադրական բարեփոխումներ են քննարկում: «Ո՛չ»-ի, կարծեմ, երկու ճակատ են ձևավորել ընդդիմադիր քաղաքական ուժերը: Երկու՝ իրարից անկախ ճակատ:
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
«Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխություններն այստեղ ոգևորություն չեն առաջացնում, սակայն դրանք ընդունվում են` որպես իրականություն: Այսինքն` դա անհրաժեշտություն է Հայաստանում համընդհանուր կոնսենսուսի հասնելու համար: Ըստ էության, դրանով որոշվում են մի շարք խնդիրներ, որոնց մասին ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ»:
Ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսության փայլուն ձեռքբերումները։ Սեպտեմբերի 22-ին այս կառույցը հրապարակեց նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.9%-ով։
Այսօր aravot.am-ը գրել էր, թե Գյումրիում «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես փողոցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ խիստ ու բարկացած հայացքով առանձնազրույց է ունեցել: Թե ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի բարկության պատճառն ու ի՞նչ են քննարկել, 168.am-ը հետաքրքրվեց անձամբ Սամվել Բալասանյանից:
«Հանրապետության նախագահի հետ տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների քննարկումները մեզ մոտ այն համոզմունքն առաջացրին, որ կոնսոլիդացիա արդեն ձևավորվել է: Դա իր հիմնավորումն ստացավ նաև ԱԺ քննարկումների ժամանակ»:
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը բաղկացած է 174 հոդվածից: Փոփոխությունների նախագծով առաջարկվում է ունենալ 16 գլխից և 219 հոդվածից կազմված Սահմանադրություն: Ժամանակները փոխվում են: Քաղաքական գործիչները` նույնպես:
«Ուրախ եմ ու սենց ուրախ-ուրախ, դափնիներս շալակած պետք է վերադառնամ տուն»:
«Պատահական չէ, որ, օրինակ, ոչ ոք Փարաջանովին երբեք որևէ կոչում չտվեց, որովհետև նա ծառա չէր: Եթե ուզում են ստեղծագործողին ինչ-որ կերպ ոգևորեն, ապա դրա համար ուրիշ մեխանիզմ կա, և, իմ կարծիքով, ավելի հաջողված՝ եթե որևէ արվեստի գործիչ անգնահատելի ավանդ ունի տվյալ երկրի մշակույթում, ապա նրան ուղղակի պարգևատրում են որևէ շքանշանով, որ ունի այդ երկիրը»:
Ուորլիքի կարծիքով՝ ժողովրդական դիվանագիտությունը շատ կարևոր է հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ստեղծման համար:
Որպես կանոն՝ դավաճանների ճակատագիրը լավը չի լինում: Նրանք կքամեն սրան, մի քանի շաբաթ հետո սա ոչ մեկին այնտեղ հարկավոր չի լինի, կտեղափոխվի երրորդ երկիր և այնտեղից կմուրա փախստականի կարգավիճակ
«Խոսք չկա, որ 2015 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար, և այս առիթով Գերմանիայում նույնպես թեժ քննարկումներ են եղել, Գերմանիայի նախագահն արտահայտվել է այս առիթով, և իսկապես այն, ինչ մենք հիմա չունենք, Գերմանիայի պառլամենտի որոշումն է»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա է գնում, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը:
Ցավոք, երբեմն խոսքը արժեք չունի, ու մենք ինքներս ենք դրանում մեղավոր, որովհետև հաճախ շատ թեթև ենք վերաբերվում խոսքին և դրա նշանակությանը նույնպես: Պատեհ-անպատեհ կիրառում ենք խոսքը, և արդյունքում՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացածի բերանից կարող են հնչել հայրենասիրական, բարձրագոչ, ազգը փրկելու առաքելական խոսքեր, բայց դրանց իրական հետևանքները երբեմն կարելի է նույնիսկ բնորոշել՝ որպես աղետալի:
Ա. Մովսիսյանը մահացել է Գերմանիայում, որտեղ բուժման կուրս էր անցնում՝ չարորակ ուռուցքի դեմ։