Բաժիններ՝

«Ես՝ իմ կոլեգաների հետ միասին, պարզ է, պետք է հրաժարական տամ». Լևոն Ալթունյան

«Ես ինձ ավելի շատ զգում եմ ադմինիստրատոր, քան քաղաքական գործիչ։ Ըստ այդմ՝ ես, ցանկացած քաղաքացու նման, գիտեմ այսօրվա խորհրդարանի կազմը։ Ինչ վերաբերում է իմ ապագա աշխատանքին… Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, և ես՝ իմ կոլեգաների հետ միասին, պարզ է, պետք է հրաժարական տամ, ինչը ես կանեմ»,-  այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կլինի նոր ձևավորվելիք կառավարության կազմում, թե՞ ոչ։

Նա նշեց, որ նախորդ 8 ամսվա ընթացքում նախագծել են նախագծեր, որոնց իրականացման դեպքում 3-5 տարի անց կարող ենք ասել, որ ունենք կայացած համակարգ։ «Եթե որոշվի, որ աշխատելու ենք, մենք ձեռնամուխ կլինենք, որպեսզի նախագծերը կայանան։ Եթե ոչ… ես երևի ապահովագրություն չվերադառնամ, բայց ունեմ մի քանի նախագծեր, որոնցով կզբաղվեմ»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս