Բաժիններ՝

Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի «պահվածքի» մասին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀԿ շտաբում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպը չի ստվերի ընտրությունները: Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի նման գործելաոճը սկսվել էր դեռ քվեարկությունից մեկ օր առաջ, երբ «Երկիր ծիրանի» կուսակցությունը բարձրաձայնեց ընտրական տեղամասերից մեկի չհրկիզվող պահարանը տեղափոխելու մասին:

«Գիշերը տարածքային հանձնաժողովի նախագահը եղավ տեղամասային կենտրոնում, ես անձամբ եմ գնացել, կային «Երկիր ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, հրավիրվեցին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունների արդյունքում մի բան պարզ դարձավ բոլորին, որ այդ տեղափոխվող չհրկիզվող պահարանը որևէ կապ չուներ այն չհրկիզվող պահարանի հետ, որում պահվում էին ընտրական փաստաթղթեր: Սակայն մենք այդ կուսակցության կողմից հերքում չլսեցինք, իսկ շարունակությունը եղավ կիրակի օրվա միջադեպը»,- նշեց Տ. Մուկուչյանը:

Նա նշեց, որ ընտրական շտաբերը, որոնք բացվում են կուսակցությունների կողմից, նախատեսված են նրա համար, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել իրենց պասիվ ընտրական իրավունքի իրականացումը:

«Այստեղ խնդիրը նրանում է, որ բացառապես ասեկոսների, ենթադրությունների ինչ-ինչ աղբյուրներից ստացված տեղեկություններով մուտք գործել այլ կուսակցության նախընտրական շտաբ և պարալիզացնել մարդկանց աշխատանքը, ուղղակի անընդունելի է»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս