Եթե այդ կրակոցները սարքովի լինեին, փորձագետներն անմիջապես դատաբժշկական փորձաքննությամբ ցույց կտային՝ դա բեմադրված հրաձգությո՞ւն էր, թե՞ իրապես կրակել են: Մի մասը, որոնք Սուրիկին չեն սիրում, ասում են՝ բեմադրված է, մի մասը, ովքեր Սուրիկի հետ նորմալ մարդկային հարաբերությունների մեջ են, ասում են, որ դա իրոք մահափորձ է, օբյեկտիվ մարդիկ էլ ասում են՝ մենք դեռ չգիտենք՝ դատաքննությունը կպարզի:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ադրբեջանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրանում է, Ս. Մանասարյանը պատասխանեց, թե պետք է նայել Ադրբեջանի զարգացման տնտեսական տվյալները:
«Այսպես թանկացնելով՝ ո՞ւր ենք գնալու: Արդեն որերորդ անգամ է՝ թանկացնում են: Նույն ընկերությունը 3-րդ անգամ էլեկտրաէներգիայի գինը թանկացնում է»,- ասում է Համլետ Հարությունանը:
Բաևի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր օրինակ է ԵՄ երկրների համար, քանի որ Բրյուսելում և ԵՄ տարբեր մայրաքաղաքներում շատ մեծ է ցանկությունն իրական օրինակների վրա ցույց տալու, որ «կարթն» այս կամ այն կողմ քաշելու, պայքարի և այս տարաշաշրջանում ավելի ամուր դիրքեր ունենալու մասին չէ:
Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարիների համեմատ` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել Հայաստան։ Ըստ նրա` ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ:
Համոզված ենք, որ տարեվերջին պաշտոնական վիճակագրությունը մեզ կազդարարի նվազագույնը 4% տնտեսական աճի մասին:
«Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից, Երևան քաղաքը գավառական մտածելակերպով չի տառապում, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Երևանցուն էլ ենք արժանավայել ծառայում»:
«Հայաստանը, ունենալով շատ ավելի բարձր հեղինակություն, կարողացավ կանխել այն վտանգները, որոնք ՌԴ-ի համար բացասական կարող էին լինել: Դա վա՞տ էր Ռուսաստանի համար: Ոչ, ուրեմն ՌԴ-ն պետք է հասկանա, որ կա ոլորտ, որտեղ ՀՀ-ը՝ շարունակելով իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, կարող է օգտակար լինել նաև Ռուսաստանի համար»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
«Ստացվում է, որ ՀՀ-ում առաջին և երկրորդ «սորտի» պաշտոնայներ կան, որոնք այսպիսի քննարկումերի չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»:
Դ.Հարությունյանի խոսքով՝ կառավարության արարողակարգային սրահները պետք էր վերանորոգել և ծախսը արդարացված էր, քանի որ ավելի շատ կորուստ էինք ունենում: Նա նշեց, որ վերանորգվել է 2 սրահ, այժմ վերանորոգվում է 3-րդը, իսկ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակը չի վերանորոգվել:
Հասարակությունը վաղուց կորցրել է առաջին հերթին՝ իշխանություններից, նաև ընդդիմությունից հաշվետվողականություն պահանջելու ու, ամենակարևորը, դրա հիման վրա իրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը:
Իրականում, «Հայկական ճամբարի» շուրջ ծավալված իրադարձությունները շատ ավելի մեծ զգացմունքայնություն ստացան, քանի որ համայնքն այդ կառույցի համար պայքարել էր բավականին երկար ժամանակ:
Արդեն քանի ամիս է՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը, և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է:
Ալեքսանդր Սկակովի համոզմամբ` այդ դեսպանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական խաղ, որին, նրա համոզմամբ, Ռուսաստանը չի տրվի:
«Ավտոմատիկայի» «խորտակման» համար Ս.Օհանյանը մեղադրեց գործարանի համասեփականատիրոջը՝ Զ.Թումանյանին, ով, ըստ նախարարի, մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խարչատրյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ մի փոքր երկրում տասը հոգի չի կարող շաքարավազ ներկրել:
Այսօր Ազգային ժղովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միաժամանակ ներկա էին նախարարներից ոմանք, այդ թվում՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ԱԺ-ում հաճախ չի լինում:
«Եթե խնդիրները լուծվում են, մտահոգվելու խնդիր չկա: Եթե կայուն պարտքի սպասարկում ունես, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում:
Լրագրողներն այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտահոգիչ չէ՞ կալանավորված անձանց թիվը և նման պայմաններում նպատակահարմար չէ՞ համաներում հայտարարե
Իրականում Իլհամ Ալիևը հարկադրված է յուրահատուկ սեփականազրկություն իրականացնել այս անգամ գործարարների հանդեպ` բյուջեի ճեղքերը փակելու համար չգտնելով այլ աղբյուրներ:
Յուրաքանչյուր արվեստի գործում կա ինչ-որ առեղծված, ինչպես ասում են՝ «կրկնակի հատակ» կամ գաղտնի պատմություն, որը միշտ բացահայտելու ցանկություն է լինում:
«ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ի հետ մերձեցումը հնարավոր է համադրել և ներկայումս էլ համադրվում է, կարևորն այն է, թե որ ոլորտներում ինչ առաջնահերթություններ են նախանշվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
«Ադրբեջանն ու Բելառուսը միացել են ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերություն» ծրագրի Ռիգայում ընթացող չորրորդ գագաթնաժողովի հռչակագրի տեքստի համաձայնեցումից հետո, պատասխանելով «Wall street journal»-ի լրագրողի հարցին ասաց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
«Դա իմ խորհուրդն է ձեզ բոլորիդ, նաև Սուրիկ Խաչատրյանին»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կապ ունի՞ Սյունիքի մարզպետի դեմ իրականացված կրակոցների հետ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը, ով իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար ունեն բավարար ապացույցներ:
Եթե «Նաիրիտի» տնօրինությունը դիտավորությամբ է հայտարարում, թե ուղարկել է ծրագիրը, ապա ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը։
Աղբահանությունն ու աղբի վերամշակման թեմաները դարձել են մեր հասարակական կյանքի պարբերական ուղեկիցները: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մամուլում պարբերաբար հայտնվում էին Երևանի հիմնական աղբավայրից գազի կորզման ծրագրեր:
Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: