Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Ըստ ԲՀԿ-ականների՝ հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հավաքվի ոչ թե 30 հազար, այլ միանգամից 300 հազար կամ գուցե ավելի մարդ
Այս մասին հայտնել է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:
Խնդիրները գնալով ավելի են խորանում, իսկ անորոշությունն ու անկանխատեսելիությունը` մեծանում։ Ու այս պարագայում Հայաստանին սպասում են նոր, ավելի լուրջ մարտահրավերներ։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր բանտարկյալներ կան, որոնց վրա չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատումը, ովքեր դատապարտված են ավելի մեղմ հանցագործությունների համար…
«Վաճառքները, ցավոք, նվազման տենդենց ունեն…»,- ասել է նա 168.am-ի թղթակցի հետ զրույցում: Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի 2015-ից. «Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում` հատկապես քաղաքական առումով: Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն` ա՜, էլի քաղաքականացրեց»:
Ջոն Հեֆերնը հրաժեշտի ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
«Ակումբներում էլ չեմ երգի. հավեսս առա, էլ ինձ հետաքրքիր չէ: Առաջիկա համերգը լինելու է այս դեկտեմբերի վերջին. օրը որոշված չէ, բայց հավանաբար այս ամսվա մեջ. Ռազմիկ Դավոյանի և իմ համատեղ երեկոն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում»,- ասում է Վահան Արծրունին:
«Ես Եվրոպայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղից եմ եկել Հայաստան, Հայաստանը` իր այսօրվա հնարավորություններով, ցավոք, Եվրոպայում ասելիք չունի: Մեր ընկերությունը հիմա պատրաստվում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, և այս պահին, կարծում եմ, մեր երկրի համար իրականն այդ է»:
Խնկիկյան ընտանիքը Հայաստան է բերել էլեկտրոնիկայի արտադրության ոլորտի նորարար սարքերից մեկը՝ pick-and-place (P&Ps) machine-ը որը, ըստ Աբրահամ Խնկիկյանի, բարձր ճշգրտությամբ և արագությամբ, տեխնիկայի վերջին զարգացումներին համընթաց, թողարկում է նախագծված սարքերի բոլոր բաղադրիչները, որոնք կիրառվում են բժշկությունից` մինչև ռազմական սարքաշինության, համակարգիչներից` մինչև հեռահաղորդակցության ոլորտներում:
«Եթե կարողացանք օգտվել ԵՏՄ ստեղծված հնարավորությունից, մենք լավ կսկսենք ապրել: 5 տարուց հետո ավելի լավ կապրենք: ՌԴ տնտեսության վերականգնումը մեզ համար շատ կարևոր է»,- ասում է Վարդան Այվազյանը:
«Ազատամարտիկների միջոցով իշխանափոխության հարց լուծելու տարբերակը ես անիրական եմ համարում: Հասարակական տարբեր շերտերի մոտ ազատամարտիկ հասկացությունը տարբեր ընկալումներ ունի, այնպես, որ ազատամարտիկների շուրջ հնարավոր չի լինի հասարակական համախմբում ապահովել»,- ասում է Արամ Սարգսյանը:
Թևան Պողոսյանն ասում է, որ երևի ԱԳՆ-ի կողմից ուղարկվել է նույն բովանդակությամբ թուղթ, ինչ ուղարկվել էր այն ժամանակ, երբ Հայաստանն անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
«Սովորական մառախուղ էր առավոտյան: Ժամը 1-ի դրությամբ արդեն եղանակը պարզ էր, բայց մինչ այդ Մին-Վոդիից և Ռաստովից եկող չվերթները չէին կարողացել վայրէջք կատարել: Երկու չվերթներն էլ վերադարձել են: Մին-Վոդիի չվերթը վերադարձել է Մին-Վոդի, Ռաստովի չվերթն էլ վերադարձել է Սոչի»: Նրա կարծիքով՝ առաջիկա ժամերին երկու չվերթն էլ կկատարվեն:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը հայտարարությունը՝ հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում:
Քաղաքացիները կառավարությունից պահանջում են ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչ ճգնաժամային մակարդակի բերելու համար։
Դեկտեմբերի 11-ից հետո դեղերի շուկայում արձանագրվել է 5-10 տոկոս գնաճ, սակայն այժմ դեղերի գինը նվազում է՝ կապված դրամի արժևորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին:
«Ըստ երևույթին` Հայաստանի առաջնորդն այս իրավիճակում մանևրելու հնարավորություն չի գտել: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար 2013 թ. սեպտեմբերին, և ինչով է ուղեկցվել Եվրասիական միություն մտնելու որոշումը. ըստ երևույթին Հայաստանին առաջարկվել է և՛ մտրակ, և՛ բլիթ»,- ասում է «Չեթհեմ Հաուսի» ավագ գիտաշխատող, քաղաքագետ Լիլյա Շևցովան:
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ:
«Եթե ես լինեի երթուղայինի վարորդ, ես նույն բանը կանեի, որովհետև այդպես աշխատելն արդեն անհնարին կլինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով որոշ երթուղային տաքսիների վարորդների այսօրվա գործադուլի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
ԱԺ փակ քննարկումից դուրս եկած պատգամավորներն ասել են, որ իրենց ընկալմամբ` ԿԲ նախագահը հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները դոլարի ընդլայնողական քաղաքականությունը փոխարինել է զսպողական քաղաքականությամբ, որի արդյունքում առաջացել է դոլարի դեֆիցիտ:
«Ոչ մի պետութուն չէր կարող կանխատեսել, որ նավթի գները պիտի իջնեն, այսպես լինի: Դա նշանակում է, որ բոլոր աշխարհը պետք է հրաժարական տա: Աշխարհում ջրհեղեղ է լինում, ֆորս մաժոր է լինում, ֆորս մաժորը տնտեսության վրա ազդում է, բնական է»:
«Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը…
Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:
Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն: