Թրամփը հայերին զգուշացնում է

«Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները»,- 168.am-ին ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության ամենամյա զեկույցը, ըստ որի՝ 2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

Ըստ նրա՝ Թուրքիան անկանխատեսելի կողմ է. «Այդ պարոն Էրդողանը, որ ամենուր ինչ-որ բաներ է անում, ավերեց ամբողջ Սիրիան, և անգամ կարող է ցեղասպանություն իրականացնել Եվրոպայում։ Նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Եվ ԱՄՆ-ը երևի հուշում է, որ Թուրքիան նորից սկսել է խուլիգանություն անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031