Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանելու նպատակով 2003 թվականին Լիբանանից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Միքայէլեանը 2008թ. ավարտելով Կոնսերվատորիան` 2009թ. ստանձնել է հաշմանդամ մարդկանց «Փարոս» երգչախմբի ղեկավարությունը: Երգչախմբի գործունեության շուրջ զրուցեցինք Րաֆֆիի հետ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Մի խումբ կինոգործիչներ հայկական կինոյի իրավիճակային վերլուծությունը նկարագրող զեկույցով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`ծավալուն մի փաստաթուղթ ներկայացնելով նրանց:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների խնդրանքով անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնվել է բացել իր տեսաբլոգը, որի առաջին թեման վերաբերում է հայ քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ վրացիների կեղծ պահանջատիրության ակունքներին:
Մինչև 1915 թ-ը գործած Կտուցի եկեղեցու վերականգնմանն ուղղված նախնական աշխատանքներն արդեն սկսվել են: Միաժամանակ ընթանում են նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ պատարագը մատուցելուն ուղղված աշխատանքները:
Հնդկահայության փառավոր և հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:
Մովսես Գասպարյանը պատրաստվում է դիմել Վանո Սիրադեղյանի ընտանիքին` նրա պատմվածքների հիման վրա ֆիլմերի նկարահանման աշխատանքները սկսելու իրավունքը ստանալու համար:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում օգոստոսի 7-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Կոմիտաս Ջազ երեկո է անցկացվելու: Երևանցիների արդեն մի քանի սերունդների կողմից սիրված, երգահան, երգիչ Ֆորշի և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Սոնա Ազարյանի համատեղ ձեռնարկով, այսօր՝ օգոստոսի 8-ին հանդիսատեսի դատին կներկայացվի նոր և ջազային մոտիվներով մշակված կոմիտասյան երաժշտություն:
Կինոռեժիսոր, լուսանկարիչ Յակոբ Քամայը հիշում է, որ դպրոցում սովորելու ժամանակ ուսուցչուհին դաժանաբար ծեծում էր, որ ինքը թուրքերեն խոսի: Ասում է` 13-14 տարեկան հասակում դասընկերներով մանրադրամներ էին հավաքում և գրքեր էին գնում:
Խոշոր չափի գողություն կատարարելու մեջ մեղադրվող անձն ազատ է արձակվել… «Տասնյակ-հազարավոր դոլարի գողություն է կատարվել` ինդիում, տիտանիում, որոնք կիլոգրամներով և թանկ արժողությամբ նյութեր են, տակառներով տարբեր նյութերի փոշիներ էի գնել, որոնք քանդակագործության թանկարժեք նյութեր են»,- 168.am-ն ասաց կանադահայ Գևորգ Ջորջ Քասաբյանը:
Յուրաքանչյուր տարի տեղի ունեցող Ֆրանկֆուրտի հեղինակավոր Գրքի տոնավաճառը աշխարհում համարվում է գրական ոլորտի համագործակցության կապեր ստեղծելու լավագույն մոդելը:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:
Նարեկն, իհարկե, իրեն լուսանկարիչ չի համարում, անգամ չի ուզում լուսանկարիչ դառնալ: Բայց տեսախցիկի մեջ նա տեսել է մի բան, որ կնոջ աչքերի նման խորն է:
Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down»-ի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Շապիկի վրա գրված է եղել. «Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!»:
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է վավաերագրական ֆիլմ նկարահանել հայտնի ռուս մաթեմատիկոս, Պուանկարեյի թեորեմի ապացույցի հեղինակ Գրիգորի Պերելմանի կյանքի մասին:
Ազնավուրը օգոստոսի 16-ին ելույթ կունենա 25 հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկ ու կես ժամ կկատարի իր հիթերը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նախապատրաստվում է նոր ստեղծագործություններ ներգրավել հավաքածուի մեջ: Արվեստի կենտրոնի պուրակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Արվեստի նոր նմուշները բերվելու են աշխարհի տարբեր ծայրերից:
Ցածր մակարդակով արվեստը գնահատվում է շատ բարձր: Հիմա ոչ թե որակն է բերում արժեքներ, այլ մամուլը` զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես Էնդի Ուորհոլը դարձավ ամենահայտնի արվեստագետներից մեկը՝ շնորհիվ ԶԼՄ-ների: Նա ասում էր, որ արվեստագետը պետք է լինի հարուստ և ճանաչված, և պետք է կտրված լինի ոչինչ չնշանակող կյանքից:
Փառատոնի բացման օրը` օգոստոսի 10-ին, կցուցադրվի «2 Լեոնիդ 2» ֆիլմը:
Շրջագայությունը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակին և հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:
Շուշիի պատերազմից մնացած «վերքոտ» շենքերից խուլ լսվում է կիսակառույց պատկերասրահի բակում աշխատող քանդակագործների աշխատանքի աղմուկը: Եվ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Շուշիում, արդեն երկրորդ տարին է, տեղի է ունենում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային ամենամյա սիմպոզիումը, որի նախագահը Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից:
«Սարսափելի է, որ Pussy Riot-ի երաժիշտներին սպառնում է մինչև 7 տարի բանտարկություն: Այլախոհությունը ցանկացած ժողովրդավարության օրինական ու անբաժանելի մասն է, և ժամանակակից քաղաքական գործիչները պետք է ընդունեն այդ փաստը և դրան հանդուրժողաբար մոտենան»:
Այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված դերասանուհի Գալյա Նովենցի վերջին հրաժեշտի արարողությունը:
«Նոր ալիք – 2012» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը, ով մրցութային առաջին օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո:
«Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ եւ ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երեւույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:
«Ի՞նչ է նշանակում կատարյալ երջանկություն: Դուք այն տեսե՞լ եք, զգացե՞լ: Չէ՜, միայն լսել եք, որովհետեւ կատարյալ երջանկություն գոյություն չունի: Շուրջդ այնքան խնդիրներ, անհանգստություն կա, որ անհնար է միշտ երջանիկ լինել: Այո՛, մարդ կարող է ունենալ ուրախության պահեր, բայց կատարյալ երջանկություն լինում է միայն հեքիաթներում»,- ասել էր Գալյա Նովենցը, ով այլևս մեզ հետ չէ:
Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաեւ Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը: