Բաժիններ՝

Մշակույթի նախարարությունը պահմտոցի՞ է խաղում

«Նոյեմբերի 9-ին Երևանում տեղի էր ունեցել բողոքի ակցիա տեղափոխված 51 հուշարձանները իրենց պատմական վայրերը վերադարձնելու պահանջով:

Ակցիայի ժամանակ Պատմական հուշարձաններ պահպանություն քաղաքացիական նախաձեռնության կողմից նամակ էր հանձնվել մշակույթի նախարարությանը, որտեղ հստակ շեշտադրված էին նաղաձեռնության մտահոգություններն ու պահանջները: Մշակույթի նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ կպատասխանի օրենքով սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում:

Այս ժամկետը լրացել է, սակայն նախարարությունը այդպես էլ չի պատասխանել նամակում տեղ գտած հարցերին, ավելին՝ անգամ փոխել է ցուցահանդես կազմակերպելու ի սկզբանե հայտարարված դրդապատճառներն ու սկզբունքները: այս մասին հայտնի դարձավ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, ինչը կասկածի դակ դրեց թե՛ մասնագիտական մոտեցումը, թե՛ ծրագրի նպատակն ու էությունը:

Արձանագրում ենք ևս մեկ փաստ. առանց այդ էլ իր գործառույթը ֆինանսների բացակայության պատճառաբանմամբ վատ կատարող նախարարությունը խախտում է օրենքը, որը կարծում ենք գոնե այս անգամ ֆինանսների հետ կապ չունի:

Նախաձեռնությունը ևս մեկ անգամ կոչ է անում նախարար Հասմիկ Պողոսյանին և փոխնախարար Արև Սամուելյան երկար ժամկետով չխախտել իրենց իսկ նշած և արդեն իսկ կողմից արդեն խախտված օրենքը»:

«Պահպանենք պատմության հուշարձաները» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31