Ալեն Դելոնը՝ Երևանում (լուսանկարներ)
«Եթե ես հնարավորություն ունենայի հիմա իմ մայրիկի համար կատարել իր նվիրական երազանքը՝ Փարիզ այցելելը, ես ոչ մի ջանք չէի խնայի, բայց, ցավոք սրտի, ես այդ հնարավորությունն այժմ չունեմ: Երբ ես դարձա Ալեն Դելոն, ես գնացի իմ մայրիկի մոտ և իրեն համբուրեցի՝ ասելով, որ ես արդեն Ալեն Դելոնն եմ, կարող ես համբուրել ինձ:
Կարևոր է, որպեսզի կարողանաս քո մայրիկին ինչ-որ բան նվիրել, թեկուզ այն կլինի կինոթատրոնի տոմսը»,- այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեն Դելոնը:
Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում «Enjoy movies» և AP cinema կինոընկերությունները ներկայացբում էին իրենց համատեղ աշխատանքը:
Ֆիլմը կոչվում է «Շնորհավոր Ամանոր, մայրեր»: Այս կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում: Այն բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչևը, Կլիմ Պոպլավսկին: