Բաժիններ՝

Ալեն Դելոնը կխաղա իր աղջկա հետ

Ալեն Դելոնն իր կարիերան ավարտված է համարում, նա արդեն հաջողության գագաթնակետին է:

Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոյի և հեռուստատեսության լեգենդ Ալեն Դելոնը:

«Այսօր ես ոչ մի ցանկություն ու նպատակ չունեմ: Այն, ինչ ցանկանում եմ՝ ունեմ: Ես այլևս բեմերում հանդես չեմ գա, բացառությամբ մի թատրոնի: Այդ թատրոնն ինձ համար սովորական բեմ չէ, և այն ներկայացումը, որին իմ մասնակցությունն եմ ցուցաբերելու՝ պատահական չէ: Ես խաղալու եմ իմ աղջկա հետ միևնույն բեմում: Իմ 22-ամյա դստեր՝ Անուշկայի, հետ խաղալու եմ նրա ներկայացման մեջ: Դրանից ավել երջանկություն և այդ նպատակից ավելի մեծ նպատակ չկա»,-  ասաց Ալեն Դելոնը:

Լուսանկարները՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս