Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալեն Դելոնին

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրին ներկայացրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու եւ Մայր Աթոռի պատմական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, անդրադարձ կատարեց նաեւ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարաւոր բարեկամութեանը եւ դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարեւոր դերակատարութեանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը, ընդգծելով, որ հայորդիները մշտապէս առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը յայտնեց նրան մարդկութեանը մատուցած ծառայութիւնների համար:

Հանդիպման աւարտից յետոյ մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանօթացաւ հայ ժողովրդի ազգային-հոգեւոր գանձերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31