Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ԱՄՆ-ում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը հանդիսապետել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Արարողությանը մասնակցում են նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և այլք:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում՝ հետվիրահատական բարդություններից:
ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան: Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Երևանի Քաղաքային պանթեոնում, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստուհու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:
Նշենք նաև, որ Ռուսաստանի հայ համայնքը և հայկական եկեղեցին Ֆլորա Մարտիրոսյանի հայաստանյան հոգեհանգստի արարողության օրը, Ռուսաստանում կկազմակերպի մոմովոռություն՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհու անմար հիշատակին:
Տեսանյութն առաջիկայում:
Լուսանկարները՝ 168.am-ի