Չփրկեց անգամ ՀՅԴ-ի ընդմիջումը. ԱԺ-ն ընդունեց «Գովազդի մասին» օրենքը
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Կառավարության կողմից առաջադրված հեռուստատեսության մասին փոփոխություն և լրացում կատարելու մասին և գովազդում փոփոխության» օրինագծը, որն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու օրինագծին քանի որ գովազդի շուկան մոնոպոլացված է, այդ ոլորտը Միքայել Մինասյանի մոնոպոլիան է: Զուրաբյանը չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ Հովիկ Աբրահամյանը խնդրեց անջատել ՀԱԿ նրա խոսափողը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագի քվերակությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդնյանը 20-րոպե ընդմիջում խնդրեց: Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդմիջում խնդրելը տակտիկական հնարք էր, որպեզի քաղաքական մեծամասնությունը ցրվի՝ քվորում չլինի և օրնագիծը չնդունվի: