Սա կարող էր իշխանության համար վերջին շանսը լինել. Լևոն Զուրաբյան
«Սա կարող էր իշխանության համար վերջին շանսը լինել՝ ինչ-որ բան անելու»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` իրենց կողմից առաջարկված օրինագծի տապալումից հետո: Հիշեցնենք, որ իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծին: «Եթե երկրում իրադարձություններ լինեն, կարող է այլևս նրանց օգնությունը Մարտի 1-ի սպանության բացահայտման գործում էլ պետք չլինի: Հրաժարվելով ստեղծել այդ հանձնաժողովը՝ իշխանությունը դրանով ասաց, որ այո, մենք ենք արդարադատությանը խոչընդոտող մարմինները»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կարող է այնպիսի պրոցեսներ տեղի ունենան, որոնց հետևանքով նրանք իշխանական լծակներն էլ կորցնեն: «Անպայման չի հեղափոխություն անելով իշխանափոխության հասնել: Մարդիկ են հրաժարականներ տալիս, թավշյա քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Իսկ նրանցից ավելի բռի, կոպալ մարդիկ, ի՞նչ է՝ հրաժարական չե՞ն տալիս աշխարհում»,- նշեց նա: