Աղվան Վարդանյան. Ոչ պարկեշտ արտահայտություն ու վիրավորանք իմ կողմից չի եղել, խնդրում եմ բառերը ճիշտ հասկանալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ քննադատություններ հնչեցրեց, ինչից հետո օրենքի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը փորձեց հանգստացնել ՀՅԴ-ական պատգամավորին: Նա նշեց, թե ուրախ կլինի ասել, որ հանդիպել է նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրինության հետ և խոսել այս թեմայով:

«Իրենք ևս համակարծիք են, որ այն կտա լրացուցիչ հնարավորություն, ինպես նաև մյուս հեռուստաընկերություններին, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծվեն»,- նշեց Ֆարմանյանը: Իր ելույթում Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ Ս. Ֆարմանյանին հորդորելով. «Ոչ պարկեշտ արտահայտություն ու վիրավորանք իմ կողմից չի եղել, խնդրում եմ բառերը ճիշտ հասկանալ: Երկրորդ, «Երկիր մեդիայի» տնօրենների ձեր  հանդիպման մասին, կարծում եմ՝ տեղը չէ, որ նման հարցեր քննարկենք, դրա համար էլ ես կառավարության հասցեին ասում էի սկզբունքային ծրագիր առաջարկելու համար պետք է սկզբունքային լինել,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս