ՀԱԿ-ը հանդիպման հրավեր է ստացել ԲՀԿ-ից

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ես ստացել եմ հրավեր ձևավորելու պատվիրակություն: Եվ, բնականաբար, չի կարելի բացառել, որ կլինեն չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց նա: Հարցին, թե ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞,Զուրաբյանը պատասխանեց, թե,  բնականաբար չի կարելի բացառել, որ կլինեն չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Հենց գլխավոր նպատակի մասին խոսվեց Ազատության հրապարակում Մարտի  1-ին, խորհուրդ եմ տալիս վերանայել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ շատ պարզ ամեն ինչ ասված է»:

Ինչ վերաբերում է կառավարությանը անվսատհություն հայտնելու գործընթացին, ապա Լ. Զուրաբյանի խոսքով, իշխանափոխության հարցը դրված է իրենց օրակարգում: «Սրանից ավելի գործնական չի լինի, և ամեն ինչ որ արվելու է, արվելու է ժողովրդի զանգվածներով, կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն, Զուրաբյանը պատասխանեց, թե իր  պատկերացումներով՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է: «Շատ պարզ սկզբունք կա՝ ով իշխանություն չէ, իշխանության լծակ չունի, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն՝ անկախ նրանից, թե իրեն ինչպես կկոչի»,- նկատեց նա::

Լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ն չի ուզում իրեն ընդդիմություն հռչակել, ՀԱԿ խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. «Այդ հարցով պետք է ԲՀԿ-ին դիմել: Մեզ համար կարևոր են իրենց գործողությունները, համագործակցության գործողությունները մեզ լրիվ բավարարում են, երբ մեզ նետած ցանկացած մարտահրավերի ժամանակ իրենք աջակցում են, մեզ համար դա արդեն լրիվ բավարար է»:

Տեսանյութեր

Լրահոս