Պետք է ներկայացնել պրոցեսն այնքանով, որքանով կա, չի կարելի իրականության տեղ մատուցել ցանկալին: Կրկնում եմ՝ եթե լիներ քառյակ, «Ժառանգությունն» իրավունք կունենար պահանջելու, թե ինչու մյուսները ներկա չեն, բայց եթե չկա այդ քառյակը, կա միայն ցանկություն, ապա որևէ մեկը որևէ մեկից չի կարող պահանջել գնալ մեկը մյուսի միջոցառմանը:
«Այլ բան է, որ Վահան Բաբայանն արտահայտի այդ մարդկանցից որևէ մեկի տեսակետը, բայց որպեսզի ես գնահատական տամ, այդ մարդիկ պետք է ասեն, չէ՞, որ դա իրենց տեսակետն է, որ իրենք մարդկանց փողոց են դուրս հանելու: Ո՛չ ես, ո՛չ Վահան Բաբայանը հարյուր հազարին փողոց հանողը չենք»,- նշեց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երկար ճամփորդությունից հետո վերադարձել է Հայաստան: 168.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանն ասաց, որ իր բացակայությունը շուտով լրացնելու է, վերադառնալու է ակտիվ քաղաքական կյանք, շուտով նույնիսկ մամուլի ասուլիս է հրավիրելու:
Շուրջ երեք ամիս է` ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հանդիպումներ են անցկացնում, քննարկում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, մշակում «ճանապարհային քարտեզ», ինչի արդյունքում վերջապես որոշել են` ապրիլի 28-ի ԱԺ քառօրյա նիստում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, խոսել գազի սակագնի մասին: Նա ասել էր. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը, որին մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները:
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը դեմ է քվեարկելու այդ կառույցում Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը քվեարկության և ձայնի իրավունքից զրկելու, ռուսական պատվիրակության լիազորությունները կասեցնելու մասին բանաձևին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջայանը` դիմելով ՀՀ վարչապետին ասաց, թե նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում:
Թող այն մարդիկ, ովքեր այդ իրավիճակը ստեղծում են, թող նաև իրենք մտածեն, որ այն նշաձողը, որը հենց վերաբերում է քաղաքական գործիչներին, կառավարության ադամներին՝ թող այդ նշաձողը չիջնի երբեք: Ես ասում էի՝ գոռալով հարցեր մի՛ բարձրացրեք: Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք և տվել եմ այն համարժեք պատասխանը, ինչն անհրաժեշտ էր…
«Հայաստանի ամբարված ջրամբարների շուրջ 50 տոկոսը՝ 5 հարյուր մլն խորանարդ մետր ծավալ, մեկ որոշմամբ հանձնվեց, «Որոտանն» էլ տրվեց ուրիշ երկրին և կարդում եմ օրենքը, որտեղ ասվում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Հիմա ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ են պետական ռազմավարական նշանակության ջրամաբարները վերջնական արդյուքնում վաճառվել: Մեկ էլ ասեք՝ ինչո՞ւ չեք պատասխանում այս հարցին»:
«Կխոսենք, կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք փոփոխման ենթակա են կամ ենթակա չեն և գտնել փոխգործակացման եզր։ Ես կարծում եմ, որ հանդիպումը պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որպեսզի հստակ լինեն գործողության սահմանները»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չգիտի՝ Ռուսաստանում գազի գնի թանկացման հետևանքով արդյոք Հայաստանում գազի գինը կթանկանա՞, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արմեն Մովսիսյանն ասաց, թե իրենք պաշտոնապես որևէ առաջարկ չեն ստացել:
Առաջանում են մտավախություններ, որ այս ֆինանսական զեղչերը կօգտագործվեն, այսպես կոչված, ՀՀԿ ուսխորհուրդնների ամրապնդման համար և որպեսզի ազդակներ ունենանք, որ այդ ռիսկերը կկատարվեն ճիշտ, չեն խորանա, հանրությունը պետք է ազդակ ստանա, որ Դուք՝ որպես նախարար և կառավարությունը՝ մտահոգված եք այդ հարցով։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների, իր իսկ խոսքով՝ «հարկադիր» կուսակցական պատկանելության երևույթին:
«Ես Ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ ձեզ նույն ձևով ու նույն ոճով ջուր առաջարկեն, և տեսնեմ, թե դուք ձեզ ինչպես եք հրահրում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով երեկվա կոնֆերանսին, որի ժամանակ ակտիվիստները Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գետի ջուր առաջարկեցին խմել, իսկ վերջինս էլ պատասխանեց՝ նշելով. «Ականջներդ կկտրեմ, կդնեմ ձեռքդ»:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի սպառնալիքին, ով, ինչպես հայտնի է՝ ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ ձեռք կդնեմ», Վ. Ավանեսյանը պատասխանեց. «Ինձ զայրացնում է ընդհանրապես ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, որը տվյալ դեպքում ոչ թե իմ գործընկերոջն էր վերաբերում: Ես կարծում եմ, որ եթե ձեզնից որևէ մեկը հայտնվեր այդ վիճակում՝ շատ ավելի սառնասիրտ կգտնվեր: Դա ուղղակի անտանելի էր»:
Ինչպիսի ամբարտավանությամբ են խոսում, քննադատությունը մոռացած՝ անցել են պիտակավորումների, դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում: Մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի փուշը հանգիստ թողեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Կրթության մասին» և «Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, հայտարարեց, թե ի տարբերություն նրա՝ ինքը հիացած չէ ՀՀ կառավարության անաչառությամբ:
Գիշերային նիստերի մասին ասեմ, որ, իհարկե, գիշերը տարբեր զբաղմունքներ կարող են լինել, բայց նիստերը վատագույնը չեն: Օրինակ, վատագույնը կարող են լինել կրակոցները, տարբեր տեսակի վրաերթերը, ծեծկռտուքները, գիշերային կյանքի վատ տարբերակներ կան, որոնք, ի դեպ, մամուլը չի լուսաբանում: Ի դեպ, երբեմն մամուլը չի լուսաբանում այդ կյանքի նաև ցերեկային տարբերակները….
«Եթե ձեզ հակազդում են՝ չեն հակազդում լավ կյանքից: Աշոտյան Արմենը չի ուզում գալ այստեղ և իր կողմից շատ սիրված ուսուցիչների, աշակերտների մոտ ինչ-որ բառ օգտագործել, որ հետո իրեն վատ զգա, որ երեխեքի մոտ նման բան է ասել: Բայց դուք էլ էդ զգացումը ունեցեք, սիրելի ընդդիմադիրներ, հարգելի գործընկերներ, ձևը գտել եք, այստեղ մի քիչ ավելի կոռեկտ եք, մի քիչ, թեպետ երբեմն չափը անցնում եք նաև այստեղ, մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ, կայքերը չթվարկեմ»,- նախազգուշացրեց նա:
Նա առաջարկեց ուսանողներին քոլեջներում հեռակա ուսուցման հնարավորություն ընձեռել՝ նշելով, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերաբերմունքից է կախված՝ ՀԱԿ-ը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի օրինագծին:
«Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, անդրադարձավ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից երեկ հնչեցված վիրավորական արտահայտություններին:
«Չեմ ուզում շատ բան ասել՝ բոլորը մեզ մոտ են գալիս, հակառակը՝ չի լինի: Չեմ ուզում դրան անդրադառնամ, բայց իմ մոտ որ մեկը տենց բան կասի՝ նկարն էլ կդնեմ դեմը ու կասեմ՝ որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գա, եղա՞վ»:
Օպերայի և բալետի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ. նրան մշակութային ոլորտում բացառիկ դեր է վերապահված: Աղվան Վարդանյանը հորդորեց մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել Օպերայի թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խորը քննարկումներ անցկացնել, մշակել զարգացման հայեցակարգ, ապա նոր միայն առաջ գնալ:
Հիշեցնենք, որ Սիրիա են մեկնել ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը:
ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Այս մասին քիչ առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիայի Հանրապետություն` Քեսաբի դեպքերն ուսումնասիրելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ գազի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանն ու կոչ արեց գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված մասնագետներ գտնելու հարցում օգնել իրենց։ Նա հայտարարեց, որ այն մասնագետները, որոնք փորձ ունեն գազի ու էլեկտրաէներգիայի հարցում և կարող են օգնել՝ բացահայտելու այս ոլորտի խնդիրները, որոնք գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի օրակագում են:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հանրությանը բաժին է հասնում ՀՀ-ին պատկանող ռեսուրսների արժեքի չնչին մասը, այն դեպքում, երբ ողջ հարստությունը բաժին է հասնում աշխարհի տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ինչ-որ ընկերությունների, որոնց հետևում «կանգնած են շատ կոնկրետ պաշտոնյաներ»: