
Հրանտ Բագրատյան. Սա Գինեսի ռեկորդների աստիճանի ախմախություն է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը թեպետ «100 անգամ» բացատրել է, բայց նորից ստիպված էր անդրադառնալ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին: ԱԺ-ում հայտարարությունների ժամին Հրանտ Բագրատյանը նշեց. «Գիտե՞ք ինչ կա, ձեզ հարյուր անգամ բացատրեցի, դուք ասում եք՝ 45 տարով փող տուր, բայց կուտակելով՝ լավագույն դեպքում ութ տարի է մարդ թոշակ ստանալու։ Այդպիսի բան չկա, ես համարում եմ անհեթեթություն կամ, ձեր լեզվով ասած՝ ախմախություն, սա Գինեսի ռեկորդների աստիճանի ախմախություն է, նման բան աշխարհում չկա: Սա կողոպուտ է, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում…: Սա բերելու է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը և նույնիսկ նոր պառլամենտական ընտրություններ… մենք ձեզ հարյուր անգամ խնդրել, աղաչել ենք՝ մի՛ արեք սա… մի քանի հատ էլ դեսպան եք գտել, որ ձեզ պաշտպանեն կամ ինչ-որ գործիչներ: Չի կարելի նման բան անել, չի կարելի մարդուց 45 տարով փող վերցնել ու հետո հետ տալ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել նման կողոպուտ անելու, դրանց տեղը մենք վաղուց գիտեինք, եթե պետք լիներ կօգտագործեինք: