Իսկ ինչո՞ւ է պետք բռնել կողմնակիցներից մեկի ճանապարհը: Դուք ո՞նց եք պատկերացնում, Հայաստանը պետք է վերցնի ու ասի՝ մենք Մայդանի սուրբ պայքարի կողքին ենք, կամ էլ ասի՝ թե մենք Ղրիմի բնակիչների սուրբ պայքարի կո՞ղքին ենք…
«Այդ քառյակի առանցքային ուժը ԲՀԿ-ն է, մի կուսակցություն, որի դիրքորոշումների մասով այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է, ոչ մեկը չգիտի` ո՞վ է այդ կուսակցության որոշումներն ընդունում, որտե՞ղ են դրանք ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Կարո՞ղ եք ինձ ասել՝ ավելի հզոր ծառայություն գործող ռեժիմին այս վերջին տարիներին ո՞ր քաղաքական ուժն է ապահովում: Պարզ, հստակ երևում է, չէ՞, որ դա ԲՀԿ-ն է, մյուսներին էլ ձեռնտու է այդ ուժի հետ համագործակցելը:
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, նախնական պայմանավորվածության համաձայն, ապրիլ ամսին հանդես կգան կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Ես, օրինակ, համոզված եմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով չի գնա: Համոզված եմ: Իրենք մի խումբ չեն դառնա, բայց եթե դառնան՝ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր կլինի: Օրինակ` միավորվելու դեպքում համամասնությունները ո՞նց են ընտրելու, ասենք՝ միացան, բա համամասնությունը ո՞նց են ընտրելու՝ երկու բարգավա՞ճ, մի դաշնա՞կ, մի ՀԱ՞Կ, կամ ո՞վ է գլխավորելու ցուցակը…
Ես եմ առաջարկել, որ նկարահանում չլինի, որովհետև քննարկում էր, ուզում էինք հանգիստ մթնոլորտում քննարկել: Չեմ կարծում, որ քննարկումն այդպիսի առանձնակի նկարահանման կարիք ունի:
«Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարեց թվով երրորդ դռնփակ նիստը, որի ժամանակ ձևավորվել է առաջիկա ամիսների ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ նախորդ նիստում ձևավորված հանձնաժողովի չորս ենթախմբերն այսօր արդեն մշակել են իրենց հարցաշարերը, ներկայացրել դրանք ընդհանուր հանձնաժողովին։
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում դռնփակ նիստ են անցկացրել: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը ոչ իշխանական ուժերին փաստորեն չի բավականացրել. նրանք որոշումը չեն հասցրել կայացնել:
«Դեռևս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր կողմից տարբեր կարծիքներ են փոխանցում, դա նրանից է, որ կոնկրետ հաստատուն գաղափար պետք է դնեին… Ինչևիցե, կարծում եմ՝ կքննարկեն ու կասեն: Հիմա խնդիր կա նաև՝ ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն, ոնց որ առաջինն է գնում»
Փակ հանդիպումից հետո նախաձեռնության անդամ Գևորգ Գյորգիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկում էին մարտի 22-ի հավաք-երթի կազմակերպչական հարցերը: Հարցին, թե փաստորեն արդեն քաղաքական համատեքստո՞ւմ են աշխատում, իրենց պայքարին քաղաքական երա՞նգ են հաղորդում, Գյորգիսյանը պատասխանեց, որ իրենք աշխատում են այն ձևաչափով, ինչն ի սկզբանե եղել է։
Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները համատեղ դռնփակ նիստում քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Հարցին, թե ամեն դեպքում միանալո՞ւ եք ոչ իշխանական ուժերին, Սահակյանն այսպես արձագանքեց. «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա, դու էլ հիմա ասում ես: Ժամ առաջ կցանկանային, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել: Հանրապետականը եթե հինգերորդ կողմով գնար, Ռուբեն Հակոբյանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում նոր կառավարության ձևավորումը՝ առանց Ազգային ժողովը ցրելու, և այն դեպքում, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, նշեց…
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն է ուզում ղեկավարել նոր կառավարությունը, պատգամավորը նշեց. «Ոչ, ոչ… ԲՀԿ ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին,
«Այնպես չէ, որ խորհրդարանական երկու տարվա մեր աշխատանքը արդյունք չի տվել: Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել, զգում եմ` ով է արձագանքում, մարդկանց արձագանքը իմ` թասիբի գցելու կոչերին տեսնում եմ…
«Մեր նպատակը որևէ մեկին աղբանոց ուղարկելը չէ, մեր նպատակը ընտրովի իշխանություն ձևավորելն է, մենք չարությամբ չենք լցված, մենք դրական, կառուցողական մոտիվ ունենք, մենք սիրում ենք այս երկիրը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հակոբյանը, ինչպես նշել ենք, հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ է արատները վերացնել, իսկ դա նշանակում է համակարգային փոփոխություններ կատարել, իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցել, գոնե «ժառանգությունը» պատրաստ է:
«Մեծամասնությունը կարող է դառնալ հինգերրորդը, եթե քաղաքական կամք ունի՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ստվերի, պետությունը դուրս բերել մուրացկանի կարգավիճակից և այլ հարցերում: Բայց իշխանությունը, ցավոք որևէ մեսիջ չի ուղարկում, որ պատրաստ է, և ամեն կերպ նաև խոչընդոտելով համագործակցությանը, ամեն կերպ ձգտում է պահել իշխանությունը»:
«Ես չեմ ասում՝ հատուկ դրա համար է արվում, բայց դե հետևանքների մասին պետք է մտածել՝ օպերատոր է ու լավ չաշխատեց, հետո՞… Իսկ ի՞նչ եկամուտ պետք է ունենա երթուղայինի վարորդը, հաճախ հիմնական խնդիրներից մեկը վարորդ գտնելն է… Ես կխնդերի՝ Դուք մտածեք՝ ի՞նչ կարելի է անել առաջին ընթերցումից դեպի երկրորդը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Երևանի տրանսպորտի ուղեվարձը չի իջնի, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:
Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատաստություն է: Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում:
«Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ՝ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են Հանրապետականը նման է KПCC-ի, ես ի՞նչ եմ ասում, իրենք ի՞նչ են ասում, իմ ասածը նա չի, որ Հանրապետականը ում է նման, ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է, ես իրենց մի բարեկաման խորհուրդ կտամ, եթե իրենք չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների»,-
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար, հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ներկայացված նախագիծը տրասպորտի գների բարձրացում նախատեսում:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ հանդիպելու են վաղը, իսկ թե որտեղ և ժամը քանիսին՝ Մարգարյանը դժվարացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ քննարկման դետալներին ծանոթ չէ։ Մեր հարցին, թե արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆին կմնասնակցի՞ հանդիպմանը Մարգարյանը պատասխանեց. «Չգիտեմ, հույս ունեմ»։
ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց, որտեղ ընդգծված էր. «Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ»:
168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումների շարքին, արդյոք նրան չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ընդդիմադիր ուժերի հետ:
Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնությունն ակցիա իրականացրեց՝ պահանջելով հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն նախարար Դավիթ Սարգսյանն այդպես էլ չէր իջել հանդիպելու նախաձեռնության անդամներին, ինչի արդյունքում ցուցարարները փակել էին փողոցը:
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մի բաժակ վիսկիի շուրջ ամենաշաբաթյա քննարկումներն արդյունավետ գործելաո՞ճ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ նման ոճ գոյություն չունի: «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում: Կառավարության որոշումներից հետո մենք գնում ենք մեր աշխատանքին, և որևէ տեղ որևէ հավաք չի լինում, գոնե այդ մասին ես չգիտեմ»,- նշեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այժմ գտնվում Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, արդյոք կա՞ն ավարտին մոտեցած հատվածներ: Ի պատասխան Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, թե զարմացած է՝ կարևորագույն աշխատանքների վրա դահլիճում ստվեր են նետում:
Թեպետ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեմ է թունդ ալկոհոլային խմիչքը գովազդելուն, սակայն ԱԺ մեծամասնությունն այսօր ընդունեց «Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: