Հովհաննես Սահակյան. ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը «նարդին ու մի բաժակ գարեջուրն էր պակասում»

Իշխող Հանրապետական մեծամասնությունը սպորտով է զբաղվում, ուստի «միկրոինֆարկտ» ստանալ չի կարող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավոր Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից շատերը «միկրոինֆարկտ» կստանան:

«Մենք սպորտով ենք զբաղվում, մարզական լավ վիճակում ենք, առողջության հետ կապված որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:

Հարցին, թե որևէ մտավախություն չունե՞ք ԲՀԿ-ի հետ տեղի ունեցող հանդիպումներից, ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Ինչի՞ց մտավախություն, հազար ներողություն: Իրենք չորսով են հավաքվում, մենք էլ հինգով ենք հավաքվում, շատ ներողություն…»:

Հ. Սահակյանը շեշտեց, թե ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը «նարդին ու մի բաժակ գարեջուրն էր պակասում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս