
Ակցիայի մասնակիցները՝ փոխքաղաքապետին. «Սիրուն չես՝ հեռացի», «Եկել եք, որ ի՞նչ անեք»

Այս պահին Կոմիտաս 5 հասցեում դեռևս շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նա փորձում է հավաքվածների շրջանում գտնել տվյալ շենքի բնակիչներին, որպեսզի զրուցի նրանց հետ, սակայն, ըստ նրա՝ այնտեղ բնակիչներ չկան: Նրա խոսքով՝ հավաքված մարդիկ տարբեր վայրերից են, և ինքը չի կարողանում գտնել որևէ բնակչի՝ տվյալ շենքից:
Նա այս պահին զրուցում է մի քանի մարդկանց հետ՝ ասելով, թե այդ վայրում նախկինում եղել է տրամվայի ենթակայան, որտեղ քաղաքացիները մուտք չեն ունեցել: Սակայն հավաքված բազմությունը բղավում է՝ «Սիրուն չես՝ հեռացի», «Եկել եք, որ ի՞նչ անեք»: