Ակտիվիստուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
                                    Այս պահին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստները հավաքվել են իրենց ընկերուհու շուրջ, ով քիչ առաջ կորցրեց ինքնազգացողությունը. նրա վրա ջուր են լցնում, որպեսզի վերջինս գիտակցության գա: Ակտիվիստուհին այսօր վաղ առավոտից նստած է եղել փողոցում՝ տաք ասֆալտի վրա, ինչն էլ, ըստ հավաքվածների՝ նրա ինքնազգացողության վատթարացման պատճառ է դարձել:
Այս պահին Կոմիտասում երթևեկությունը բաց է, ոստիկանները մայթեզրով շղթա են կազմել, որպեսզի ակտիվիստները նորից չփակեն փողոցը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    