Մկրտիչ Մինասյանը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին. Մենք ունենք ռազմավարական ընկեր և մեր հարաբերությունները բեկման չեն ենթարկվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համար հակասական տարրեր էր պարունակում, ինչը, ըստ նրա՝ հետագայում հրապարակային կդառնա. «Սրանք պատահական չեն, չեն կարող պատահական լինել: Այն, ինչ տեսանք, որ ասում են, թե այլ կերպ պետք է ընդունելություն լիներ, որ Լավրովին պատահական հայհոյեցին, որ լրագրողին Ադրջեբան չթողեցին` պատահական չէր: Զարգացումներ հետագայում կարող են լինել հարաբերություններում»,- այսօրվ ասուլիսում հայտարարեց նա:

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ եք ակնկալում, պատգամավորը պատասխանեց, թե կարտահայտվի որոշակի «սառը վերաբերմունք»:

Ըստ Մկրտիչ Մինասյանի` Պուտինի հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնահարցը պետք է քաղաքական մեթոդներով լուծել, թեև լակոնիկ էր, բայց տարողունակ: ՀՀԿ-ական պատագամավորի կարծիքով, ՌԴ նախագահի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում «կոշտ է» և ՌԴ շահերը տարածաշրջանում չեն փոխվել. «Շատ չպետք է զարմանալ… մարդիկ ասում են, թե մեծ քանակով զենք վաճառվեց՝ ինչպե՞ս կլինի, բայց չպետք է մոռանանք՝ զենքին հակադարձող զինամթերք ունենք»:

168.am-ը հետաքրքրվեց, թե համամի՞տ է նա այն կարծիքներին, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում` կապված գազի գնի թանկացմամբ, զենքի գործարքով, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարանի դասհլիճ նվաստացուցիչ տեսքով ներկայացնելով, վատթարացել են: Ի պատասխան նա նշեց. «Դրանք ընդամենը էպիզոդներ են: Հանրային կարծիքը իր վերաբերմունքը արտահայտեց խալաթով անհարգալից վերաբերմունքի իմաստով: Դրանով ենթադրել, որ հայ-ռուսական հարաբերությունները սառել են, կամ ռազմավարական գործընկերությունը վերացել է` աբսուրդի թատրոնից է: Մենք ունենք ռազմավարական ընկեր և մեր հարաբերությունները  բեկման չեն ենթարկվել: Այդ փաստարկները համընդհանուր չեն ու մեկ կամ երկու նման փաստարկով գլոբալ եզրահանգման գալ չենք  կարող»: Նա նշեց, որ մարդկանց «թյուր» տեղեկատվության կամ «ընկալման» արդյունք է վերոնշյալ տեսակետը:

Կարդացեք նաև

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս