Լարված իրավիճակ Կոմիտաս 5-ում. Ոստիկանները փորձում են ակտիվիստներին բռնի ուժով հեռացնել փողոցից
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ է տիրում: Այս հասցեում շինարարության դեմ պայքարող ակտիվիստներն այժմ փակել են ճանապարհը՝ նստելով գետնին: Ոստիկանությունը փորձում է ակտիվիստներին դուրս բերել ճանապարհից, բայց նրանց առայժմ դա չի հաջողվում: Ոստիկանները նույնիսկ բռնի ուժ են գործադրել ակտիվիստների նկատմամբ, փորձել են նրանց քաշելով դուրս բերել փողոցից: Ակտիվիստները շարունակում են պայքարը. նրանք գետնին նստած երգում են և կոչ անում մարդկանց միանալ իրենց:
Կոմիտաս 5 հասցեում է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, ում ոստիկանները «թուրք» են անվանել այն ժամանակ, երբ նա փորձել է օգնել ակտիվիստներից մեկին, ում ոստիկանները փորձել են բռնի ուժով հեռացնել փողոցից: