«Ամենահզոր գործիչը Պարույր Հայրիկյանն է, մենակ ինքը կարող է իրականացնել. Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձգի» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է՝ կլոր սեղանի  և համազգային քննարկում կազմակերպելու կոչ էր արել: 168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Կոնգրեսը վերաբերում այս կոչին:

Ի պատասխան նա նշեց. «Դրական ենք վերաբերում»: Հարցին, թե ՀԱԿ-ը կլոր-սեղան քննարկմանը կմասնակցի՞, նա այսպես արձագանքեց. «Նայած ինչքան կլոր լինի սեղանը»:  Իսկ թե որքանո՞վ են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն իրատեսական և արդյոք «Ժառանգության» առաջնորդը կարո՞ղ է լուծել իր առջև դրված խնդիրները, Լևոն Զուրաբյանը կատակելով պատասպանեց. «Ամենահզոր գործիչը Պարույր Հայրիկյանն է, մենակ ինքը կարող է իրականացնել. Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձգի»: Ապա ավելացրեց.  «Քանի որ բոլորս լուրջ ենք ընդունում Պարույր Հայրիկյանին՝ բոլոր հարցերով պետք է դիմենք իրեն: Մենք նրան ամեն ինչի համար շնորհակալ ենք` բանակի, ազատության…ամեն ինչի»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս