Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ԵԽ ԽՎ կազմում ընդգրկված թե ընդդիմադիրները, թե իշխանության ներկայացուցիչները մինչև Ստրասբուրգ մեկնելը նախօրոք «պայմանավորվածություն» են ձեռքբերել, որպեսզի հարց չտան նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս պայմանավորվածության շրջանակներում էլ ես հիմա հայտնվել եմ նման իրավիճակում, որ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնում է հեռացնել «Ժառանգությանը» և ընդդիմադիր ներկայացուցիչներն էլ կողմ են լինում դրան: Շատ եմ ցավում, բայց սա իրականություն է»:
Այս խորհրդակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը սպասարկում են ավտոիտար ռեժիմին: Սա ուղղակի վերջին ապացուցների շարքին է դասվում: ԵԽ ԽՎ կազմում ընդգրկված է ութ հոգի, որոնցից պաշտոնապես միայն երեքն են իշխանության ներկայացուցիչներ, մնացածը ընդդիմությունից են: Եթե իշխանությունը իր ներկայացուցչին հարց չուներ տալու, բա ընդդիմադիրները չունեի՞ն:
«Մեր պրոբլեմները բխում են նրանից, որ այս դահլիճում, կողքի դահլիճում, բոլոր դահլիճներում ժողովրդի կամարտահայտությունը չի արտահայտվում: Քիչ առաջ որոշում ընդուվեց, որ այդ 18.000 նպաստները գործազուրկներին այևս պետք է չտրվեն, իսկ հիմա մենք բոլորս լուրջ դեմքով նստած 200-300 տոկոսով բարձրացնում ենք նախարարի, նախագահի ախատավարձերը»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ առանց որևէ հիմնավորման անջատել էր Զուրաբյանի խոսափողը 3-րդ րոպեն չլրանալուց առաջ:
«Ձեզ սպասվում են դժվարին օրեր, պարոն Աբրահամյան, այդ թվում ձեր կուսակիցներին: Այդ գործողությունները ձեզ չեն ներվելու»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը
«Ժառանգությունը» դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում էլ «անկայուն» էր. «Մշտապես իրենք այդպես են եղել` անընդհատ խմբակցության ղեկավար էր փոխվում, քարտուղար էր փոխվում, նայած թե ինչպիսի դրսևորումներ ունեին կամ ինչպիսի լուրջ մտայնություններ»:
Աբրահամյանն առաջարկել է պատվիրակությանն անդամակցող խորհրդարանական խմբակցություններին ոչ թե մեկ, այլ` երկու թեկնածու առաջադրել, որպեզի ինքն ընտրության հնարավորություն ունենա:
«Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնություն մենք կունենանք երեք անդամակցություն, մնացածը՝ մեկական, կընդգրկվի նաև ՕԵԿ-ը, որը հենց սկզբից պետք է ընդգրկվեր: Իսկ «Ժառանգությունը»` որպես աղճատված խմբակցություն, որևէ անելիք չի ունենա նման բարձր պատվիրակությունների կազմում»:
Միայն մեկ բան կարող եմ ասել` առաջարկվել է միջազգային պատվիրակությունների կազմավորման մոդել, առաջարկվել է այն, ինչ բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների սահմաններում է: Քանի որ ես չունեմ լիազորություն հայտարարելու` ինչ մոդել է առաջարկվել, չեմ հրապարակի:
Հիմա խնդիր է դրված՝ ինչ-որ մի թուղթ ստորագրել՝ անկախ բովանդակությունից, ոչ թե փաստաթուղթ, այլ՝ թուղթ, արդարացնելու համար իրենց քաղաքայանությունը, թեկուզ դրա վրա գրված կլինի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
Արմեն Ռուստանյանը հայտնեց, որ «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ կկազմակերպեն դեպի նախագահական նստավայր և կշարունակեն պահանջել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:
ՀԱԿ ղեկավարն ասաց, թե իրենց է ներկայացվել երեք նախագիծ, որը իրենք քննարկել են՝ ներկայացնելով իրենց դիտողությունները. «Բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է»,- հավելեց նա:
ԱԺ-ում այսօր առավտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է անցկացրել խմբակցությունների ղեկավարների հետ՝ քննարկելու պատվիրակությունների ձևավորման նոր կարգին վերաբերող հարցեր:
Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը զբաղվածության խնդիրը չի լուծելու: Ավելին՝ զրկելու է քաղաքացիներին սոցիալական օգնության 18. 000 դրամ կազմող նպաստից:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը կարծես օրենք է «հոգեբանության փոփոխության մասին»
Երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր ուզում հարց տալ ՀԱԿ պատգամավորի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ: Կրքրեը թեժացան, երբ Փաշինյանը թեմայից դուրս խոսք ասաց: ԱԺ նախագահը ընդհատեց նրան և բարկացած հանձնարարեց անջատել պատգամավորի խոսափողը:
«Չեմ կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ամբողջին տեղյա՞կ է, թե՞ ոչ, համենայնդեպս, ես իր հետ այս պահին կապ չունեմ: Բայց կարծում եմ՝ տեղյակ կլինի, քանի որ ես ինքս մամուլից եմ տեղեկացել»:
«Չեմ կարծում, որ առանձնապես շատ լուրջ բան է կատարվել: Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից»,- այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր որոշումը: Հիշեցնենք, որ նա հրաժարվել է ղեկավարել խմբակցությունը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում որևէ մեկը տեղյակ չէ, որ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որոշել է խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել:
Բայց, ըստ ԱԺ փոխխոսնակի, ընդդիմադիրները պետք է լինեն կոռեկտության սահմաններում: «Կան ընդդիմադիր գործիչներ, ում հետ նորմալ հարաբերություններ ունենք, ընդդիմությունը բոբո չէ, ոչ էլ իշխանությունն է բոբո»:
Ես մի բան գիտեմ՝ այսօրվա դրությամբ «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է և չեմ կարծում, որ որևէ մեկը թույլատրի նման հայհոյանքներ:
Չկա և չի կարող լինել Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր զբացեցրած պաշտոնից, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր գործընկերներից հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր ակտիվորեն քվեարկում էր իր կողքին նստող, սակայն այսօր նիսից բացակայող պատգամավորի փոխարեն: ԱԺ պատգամավորները քառօրյայի սկզբում քվեարկեցին մեկ տասնյակ օրինագծերի համար, որոնց մեծ մասին Համլետ Հարությունյանը պարտաճանաչորեն քվեարկեց նաև հարևան՝ Մանվել Բադեյանի փոխարեն:
«Պարոն Աբրահամյան, ամեն հարցի դեպքում ասում եք, որ Ձեր իրավասությունների սահմաններում չէ: Հայ-թուրքական արձանագրությունների մասին երբ հացրինք, ասացիք՝ իրավասու չեք, այս դեպքում՝ էլի իրավասու չեք: Միգուցե Ազգային ժողովը լուծարե՞նք»:
Երբեմն տպավորություն է, որ ԱԱԾ-ն իր գործունեության հիմնական մասը նվիրում է կառավարության շենքի մոտ կամ այլ տեղերում ՀՀ քաղաքացիների վրա հարձակվելով կամ վիրավորելով:
«Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ: Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ՝ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ՝ ի՞նչ գործ ունեմ էտ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…»
Ճիշտ է, որ մենք ընդդիմություն ենք, բայց այս երկրից խռով չենք, այս երկրի թշնամին չենք: Որևէ ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում չկա, որն իբրև ընդդիմություն` անում է ավելին, քան մենք, անում է այն, ինչ մենք չենք անում: Կան հարցեր, ազգային, արտաքին քաղաքական ոլորտում, որոնց առնչությամբ մենք համագործակցում ենք իշխանության հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին: 168.am-ը այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը փաստաթուղթ ստորագրելո՞ւ է Վիլնյուսում և ի՞նչ է փաստաթուղթ է դա լինելու:
ՀՀԿ գրասենյակի մոտ մենք հանդիպեցինք նախարարներ Արմեն Աշոտյանին, Արտեմ Ասատրյանին, Վաչե Գաբրիելյանին, փոխնախարար Կարինե Մինասյանին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Եթե Գերմանիո ճակատում աշխատելու համար պետությունն ընտրել է Վահանին, բնականաբար, նա չպետք է զլանար: Եթե պետք լիներ ադրբեջանական ճակատում դերակատար լինել` մենք կրկին չէինք զլանա` կաշխատեինք: Եթե սրանից իշխանությունը կշահի, թող շահի…