Գևորգ Կոստանյան. Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետև նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր

ԱԺ-ում այս պահին ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, թե այդ պաշտոնը ստանձնելուց հետո ինքը Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիայի հետ անզիջում պայքար կիրականացնի և ևս մի քանի քայլեր կիրականացնի.  «Ոչ պակաս կարևոր է դատախազի ունակությունը: Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետև նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր: Դատախազի ոչ պրոֆեսիոնալությունը և կոռուպցիան դատական համակարգում տեղ չունեն, իսկ նրանք, ովքեր համամիտ չեն լինի այդ կարծիքին, տեղ չեն ունենա համակարգում: Հաջորդը՝ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ: Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ցանկացած դատախազի կընձեռնվի քաղաղաքակաությամբ զբաղվեու հնարավորություն` լիազորությունները վայր դնելուց հետո միայն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Գևորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե երկրում անպատժելիության մթնոորտ է տիրում, ապա Գ. Կոստանյանն ասաց, թե համաձայն չէ այս կարծիքների հետ, ապա նշեց. «Մեկ դեպքն անգամ բավարար է, որ նման անպատժելիության մթնոլորտ ստեղծվելու մասին լուրեր լինեն: Ցանկացած հանցագործ պետք է կրի իր պատիժը, բոլորը պետք է լինեն հավասար օրենքների վրա՝ սա ես կիրականցնեմ»:

Գ Կոստանյանին հարց ուղղեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրայամյանը: «Եթե ԱԺ-ն քվեարկության արդյունքում Ձեզ նշանակի ՀՀ գլխավոր դատախազ, մենք ուզում ենք հստակեցնել, Դուք հաղորդում կներկայացնե՞ք ԱԺ նիստին»,- հարցրեց ԱԺ նախագահը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն էլ նշեց, թե ինքը կողմնակից է, որ ցանկացած պետական մարմին, հատկապես այնպիսի կարևոր օղակ, ինչպիսին է դատախազությունը, իր գործունեությունը հրապարակային կատարի և հասարակությանը հաշվետվություն ներկայացնի: « Հետևաբար, եթե ԱԺ-ոմ համապատասխան փոփոխություններ լինեն, իհարկե այդ հաշվետվությունը կամ հաղորդումը բնականաբար կներկայացվի ԱԺ նիստին, ինչն ինձ համար ողջունելի է և խրախուսելի»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվում էր, թե ինչու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաշվետվություն չի ներկայացրել ԱԺ-ին:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նախորդ շաբաթ խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումներին, Գ. Կոստանյանն ասաց, թե դրանց արդյունքում ինքը եզրակացրել է՝ բոլորը ունեն նույն սկզբունքները. «Մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ նպատակների և դրան հասնելու ճանապարհների առումով մենք միակարծիք ենք»:

Տեսանյութեր

Լրահոս