Ռուբեն Հովսեփյանը` Գևորգ Կոստանյանի թեկնածության և Աղվան Հովսեփյանի ազատման մասին

Այս պահին ԱԺ-ում դեռևս շարունակվում է ՀՀ նախագահի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը: 168.am-ը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր, ՀՀԿ խբակցության պատգամավամոր Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: «Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի»,- պատասխանեց նա:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հարավորություն չտվեց Աղվան Հովսեփյանին` շարունակելու պաշտոնավարումը, Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Պաշտոնը հավետ չէ»: Նա նշեց, որ իր կարծիքով Աղվան Հեվսեփյանն այս տարիների ընթացքում լավ է աշխատել, «շատ լավ», ապա, անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե չի կարծում, որ Աղվան Հովսեփյանին կազատեն այդ պաշտոնից, որովհետև նա վայելում է հասարակության համակրանքը, պարզաբանեց. «Ես երևի աղավաղել եմ, ասել եմ, բայց վերջը նախագահն է որոշելու»:

Նաև հետաքրքվեցինք` ի՞նչ եք կարծում` Գևորգ Կոստնայանն  ավելի լա՞վ կաշխատի, քան Ա. Հովսեփյանը: Ի պատասխան նա ասաց. «Ցանկանում եմ»:

Լրագրողների հարցին, թե նեղացած չե՞ք, որ այնուամենայնիվ, Ձեր եղբորը չվերանշանակեցին, նա պատասխանեց. «Բայց նորից գործի առաջադրվեց չէ՞ որպես միասնական քննչական մարմնի նախագահ: Ամեն դեպքում՝ ստեղծվում է նոր համակարգ ու ես ուախ եմ, որ ստեղծվող համակարգում նրան նախագահը նշանակել է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս