Անվտանգության խնդիր այսօր չկա դրված: Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է: Խնդիրն անվտանգության հետ կապված չէ. մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք` լավ, թե վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է:
168.am-ի հետ զրուցում Վահան Հովհաննիսյանը սյուժեի, բովանդակության մասին մանրամասներ չհայտնեց, բայց նշեց, թե «Մանդիլիոն» անվամբ գիրքը գրված է թրիլլեր ժանրում: «Սուր սյուժետային գիրք է»,- հայտնեց պատգամավորը:
Հավերժության բանալին Հանրապետականի ձեռքում չէ: Մենք միշտ մտածում ենք` ինչի՞ հրաժարական տվեց, ինչի՞ մարզպետը փոխվեց, չեն փոխվում, ասում են` ինչի՞ չի փոխվում: Հիմա կյանք է, առաջ ենք գնում: Քաղաքական կոնյուկտուրա է և այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ անընդհատ, անընդհատ, անընդհատ կարող է իր պաշտոնում հավերժել:
«Ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ լսել և դրանք լուրջ չեմ ընդունում: Սերժ Սարգսյանը վախկոտներից չէր, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար: Նայեք Սերժ Սարգսյանի անցած ուղին ու կտեսնեք. էն մարդը ռազմավարության նախագահ է եղել, հաղթել է, պատերազմի է մասնակցել»:
«Շատեր մղվեցին ակտիվ պաշտպանելու ՀՀ նախագահին՝ հաշվի չառնելով, որ նա ավելի ծանր հարցեր է քննարկել, ավելի ծանր բանակցությունների մասնակցել ու նման պարզունակ ձևերով նրան փորձել ծուղակը գցել հնարավոր չէ»
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Զ. Փոստանջյանին հեռացնելու մասին խոսք չկա, «կա խոսք՝ պատվիրակությունը ձևավորելու մասին, ինչը պետք է կատարվի՝ հաշվի առնելով ԵԽ ԽՎ օրենքները»:
«Եվ այս գործոնները հաշվի առնելով՝ պարզվեց, որ առաջին հարցի իրավունք ունի Զարուհի Փոստանջյանը և հետո միայն Լևոն Զուրաբյանը: Ես հանձնարարել եմ, որ տեղի ունենա փոխարինում և մեր պատվիրակության անդամը հնավարություն ունենա տալու հարց հանրապետության նախագահին…
Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ուենցած ՀՀ գլխավոր դատախազի քվեարկությունը, ընդդիմադիրների կարծիքով՝ կեղծվել է: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հայտարարում են, թե արձանագրված 3 դեմ ձայները չեն արտահայտում քվեարկության իրական պատկերը՝ պնդելով, թե թեկնածու, այլևս գործող դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվել է ավելի շատ դեմ ձայներով:
«Դա էդ ի՞նչ մի խնդիր է: Պետք է իմանաս՝ ինչ պարագայում միտինգ անես, իմանաս՝ ճնշում կլինի՞ դրանից, թե՞ չէ, հարց կլուծի՞ էդ ճնշումը, թե՞ չէ: Իհարկե, երբ զգանք բանը բանից անցել է, դրան էլ կգնանք: Հիմա երեկ ես մեր տանը մի լավ միտինգ արեցի, ձմռան պատրաստվելիք խնդիրների հետ կապված: Այ քեզ բան… հիմա միտինգն ի՞նչ չափանիշ է: Թող հանրահավաք անեն նրանք, ովքեր երբեք չեն արել»:
Փաստ չունեն, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու է Մաքսային միությունը լավ, ասում են` անվտանգություն կա, թե բա մի մոռացեք: Սա անբարոյականություն է: Գալիս են ասում են` վայ աման, թուրքը կգա` մեզ կմորթի, կբռնաբարի, թե բա` ի՞նչ Եվրոպա: Սա շառլատանություն է, անբարոյականություն, մտացածին, արհեստական հիմնավորում է:
Նախկինում եռօրյայից դարձել ա քառօրյա, չէ՞… Չգիտեմ` որոշումը երևի օրենսդրական աշխատանքի կազմակերպման հնարավորությունից է ելել, ռեժիմից: Քառօրյայից առաջ մեկնարկում են հանձնաժողովի նիստերը, հինա եռօրյայից առաջ ո՞նց է սա արվելու… Քառօրյան կամ եռօրյան նախորդող աշխատանքի վերջնական ակորդն է` սա պետք է հասկանալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: 168.am-ի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանը հավաստիացրեց, թե աշխատանքից ազատվելու դիմում ինքն է գրել` ակտիվ հանգստի մեկնելու պատճառաբանությամբ.
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ ԱԺ-կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և քառօրյա նիստերի փոխարեն եռօրյա նիստեր անցկացնել, ինչպես նախկինում էր: «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- այսպես էր պատճաբանել Ռ. Հակոբյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել. քառօրյա նիստերի փոխարեն` անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում: Ըստ նրա` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում, որովհետև մեծ թվով պատգամավորներ բացակայում են նիստից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս հեռախոսզրույց էին ունեցել գազի գնի թանկացման պայմանագրի վերաբերյալ:
Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբացության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, հայտարարել էր, թե գազի սակագնի թանկացման պայմանագիր գոյություն չունի: 168.am-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, կա՞ գազի սակագնի բարձրացման պայմանագիր, թե՞ ոչ:
Երբ երկրում սկսում է լուրջ ընդդիմություն գոյություն չունենալ, ապա երկիրը ծանր վիճակում է հայտնվում: Գ. Կոստանյանի քվեարկությունից ավելի ծանր դեպք պատկերացնել հնարավոր չէ: Ես շատ նորմալ կգնահատեի, եթե որոշում կայացվեր, ասեին՝ կողմ են թեկնածուին, կողմ ենք քվեարկում, բայց երբ հայտարարում են, որ դեմ են, յուրաքանչյուրը մտածում է, որ ինչ-որ «դեմ»-եր կլինեն և չի երևա՝ ինքը ոնց է քվեարկել. դա մի քիչ անլուրջ է: Մարդիկ քաղաքականոթյան մեջ պետք է բաց լինեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատ Զուրաբյանը նշեց, թե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանը հստակ գնում էր դեպի Եվրոպա, բայց մեկ օրվա մեջ ամեն ինչ «փլուզվեց»:
Միայն Ս. Սարգսյանի չէ, շատերի մասին են նման բաներ խոսում, դրա համար խոսակցություններն այդ կարգի` ես չեմ հասկանում, մեծ նշանակություն չեմ տալիս դրանց: Եթե մարդ գտնեն` ով տեսել է, որ նախագահը կազինո է հաճախում, իր հետ գնացել է, խաղացել է, ուրիշ բան, կասեմ` լուրջ է, բայց սենց` ի՞նչ:
«Ընդդիմադիրներին թվում է՝ եթե սրան վիրավորեն, նրան վիրավորեն, ուրեմն էդ ա` ընդդիմություն են, բայց իրենք մեծ անելիք ունեն գաղափարական, քաղաքական դաշտում: Մենք միասնական ընդդդիմություն չունենք` ցաքուցրիվ խմբակներ են»,- ասաց նա:
Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ` միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր` նման ոճով:
Զարուհի Փոսխանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է եկել նաև նրա ընտանիքը: 168.am-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Լուսինեն, ասաց, որ երբ ինքը ԵԽԽՎ-ում հարց տալիս լսել է իր մորը, հպարտ է եղել: «Եկել ենք դիմավորելու ինչպես ամեն անգամ, երբ նա գործուղումների է լինում: Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ»,- ասել է նա:
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թվով 30 հոգի դրոշներով ու փուչիկներով սպասում են Ստրասբուրգից Երևան ժամանող Զարուհի Փոստանջյանին: Այնտեղ են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ չէ, և հայտնի չէ՝ նա կգա՞ դիմավորելու, թե՞ ոչ:
2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ՀՀ նախագահն, օրինակ, դրանից հետո ներկայիս 400.000-ի փոխարեն` կստանա 900.000 դրամ:
Կառավարության կողմից խորհրդարան ներկայացված «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն` հուլիսի 1-ից բարձրանալու է նաև օրենսդիր մարմնի անդամների` պատգամավորների աշխատավարձը:
«Եթե վիրավորանք է հնչել, համաչափ կարող են վիրավորել նաև ուրիշները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
«Հայաստան պետության ու ՌԴ-ի միջև որևէ պայմանագիր չկա: Կա պայմանագիր «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի» միջև»,- այս մասին, ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրումների՝ այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Դուք տեսե՞լ եք, որ մենք ասենք, որ իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Վարդանյանը
ՀՅԴ-ն հանդես չի գա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ-ում հնչեցրած հարցը դատապարտող հայտարարությամբ, որովհետև «այն անձը չէ, սա այն դեպքը չէ»:
Երեկ երեկոյան ինձ զանգահարում է վարչապետը և հավատացեք, որ խոսում էր էլի սթափ, հարցնում էր՝ ի՞նչ պայմանագիր ես ուզում: Ասեցի` Տիգրան, ես վեց ամիս է պառլամենտում պատռվում եմ ՝ գազի սակագնի թանկացման պայմանագիրն եմ ուզում, ասեց՝ դու պետական պայմանագրի մասի՞ն ես ասում: