Սեյրան Սարոյան. «Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, 100 տոկոս»
Այսօր Ազգային ժողովում է եկել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Վերջինիս ներկայությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ԱԺ-ում: Գեներալ Գրգորյանի աշխատասենյակում ու նաև դռան առջև հավաքված էին մի խումբ խորհրդարանի աշխատակիցներ, պատգամավորներ: 168.am-ը փորձեց Մանվել Գրիգորյանին մի քանի հարց ուղղել, սական վերջինս հրաժարվեց՝ նշելով. «Մի ուրիշ անգամ: Պրծել ա…»:
Նա ասաց միայն, թե իր առողջական վիճակը լավ է. «Ամեն ինչ լավ ա»: Մ. Գրիգորյանի հետ իր աշխատասենյակից դուրս եկավ նաև գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: Մի քանի լրագրողների հետ զրույցում Ս. Սարոյանը, անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու փաստին, նշեց. «Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, 100 տոկոս»:
Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ Վ. Ավետիսյանը մեղավո՞ր է, նա այսպես արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ, ես դատախա՞զ եմ»: Իսկ թե ե՞րբ կլուծվեն ազատամարտիկների խնդիրները, Սարոյանը նշեց. «Շուտով բոլորի հարցերը կլուծվեն, շուտով կտեղեկանաք»:
Հարցին, թե հնարավո՞ր է ազատամարտիկների հարցով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեք, Ս.Սարոյանը պատասխանեց. «Կան-կան, շուտով կտեսնեք»: Ճշտմանը՝ անակնկալնե՞ր եք նախապատրաստում, պատասխանեց. «Այո»: