ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց դեմ «պատերազմ» է սկսել` «կեղտոտ» հոդվածներով «պատվիրելով» ՀՅԴ-ի դեմ:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի կարծիքով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «վախենալու կամ անհանգստանալու» առիթ չունի խորհրդարանի շենք մուտք գործելու դեպքում:
Մեր հարցին, թե Ձեզ համար սպառնալի՞ց էին ՀՀԿ-ական պատգամավորների հայտնի գնահատակնները, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Դե հիմա տղամարդու համար կարող է այդ ինչ-որ հայտարարությունը վախենալու չէ, կնոջ համար վախենալու է: Նա այդպես է ընկալել և պետք է հարգել Զ. Փոստանջյանին՝ իր քայլի համար: Որովհետև իսկապես, այն ճնշումը, որը եղավ Զառայի վրա, արդարացված չէր և ոչ ազնիվ»:
Եվրոպան պետք է իր համար ճշտի, թե Հայաստանը հիմա երկրների ո՞ր շարքին է դասում, որպեսզի սրան համապատասխան` մշակի նոր համաձայնագրի նախագիծ:
Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի իր անվտանգությունը ապահովելու և բացառելու իր նկատմամբ հնարավոր ոտնձգությունը ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից, Առաքել Մովսիսյանից, Մհեր Սեդրակյանից ու Կարեն Ավագյանից:
Լևոն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, նշեց, թե ԼՂՀ-ն ՌԴ-ին միացնելու գաղափարը վաղուց կար, բայց շեշտեց, որ իր համար այդ գաղափարն ընդունելի չէ
«Ոչ, ինձ համար անակնկալ չէր: Չէ՝ ես տեղյակ չէի, բայց ուղղակի մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև չեմ կարծում, որ իրավունք ունենք այդքան շատ, հանգիստ, արագ փոխել անվտանգության համակարգը»
«Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան էր… »: Մեր հարցին՝ դրանք հերյուրանքնե՞ր են, նա դրական ատասխան տվեց. «Ես համոզված եմ, իհարկե…»:
«Բայց ի՞նչ կար այդտեղ քննադատելու: Ոչ մի զգացմունքի պոռթկման հետ կապ չի ունեցել: Մարդը 40 տարի աշխատել է այդ հիմնարկում: Քննադատում են նրանք, ովքեր պետական մտածելակերպ չունեն»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՀՀ իշխանությունների հանձնարարությամբ է Զ. Բալայանը նման նամակ ուղղել Վլադիմիր Պուտինին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե Զ. Բալայանը դեռևս խորհրդային տարիներից «Ռուսաստանի գրող է եղել` ռուսական մտածողությամբ» և, ըստ այդմ՝ չի կարող իշխանության «կողմը բռնել», և դժվար թե «Բաղրամյան 26-ի տեսակետը հայտներ»:
168.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանը, դրական գնահատելով միասնական քննչական մարմնի ստեղծումը, նշեց. «Ընդհանրապես բոլոր գործընթացներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա: Նոր պետական մարմին պետք է կառուցվի և դա, կարծում եմ, շատ արագ պետք է լինի, որովհետև լուրերը տարածված են…»:
«Դա չի նշանակում, որ կառավարությունը տապալվել է: Դե, կանխատեսում է, կանխատեսումները, բնականաբար, որոշակի չափով իրականանում են, որոշ առումով՝ ոչ: Եղել են տնտեսական փոփոխություններ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների աճ, որոնք պետք է բացատրվեն հասարակությանը, Ազգային ժողովին, բոլորին»:
«Դե ասում եմ՝ հետաձգենք մինչ վաղը, էլի, չեք լսում Դաշնակցությանը»: «Մենք ոչ մի անգամ Դաշնակցությանը չենք խեղդում»,- կատակեց Հակոբ Հակոբյանը:
«Չեմ կարծում, որ որևէ բանական մարդու այդ ոճը դուր գար: Դա շողոքորթ ոճ էր, իսն նման նամակ գրելն ընդհանրապես անիմաստ էր: Ես չեմ կարծում, որ Պուտինն այդքան ժամանակ կհատկացնի և կկարդա այդ նամակը»:
Հայրենական մեծ պատերազմի 66-րդ տարեդարձի կապակցությամբ ես հղել եմ Պուտինին նման նամակ: Հիմա նույն բովանդակությունը հնչում է արցախյան վիկինգ Զորի Բալայանի խոսքով: Նրա նամակը, իմ անալիտիկ տրամաբանության համաձայն, ձևավորվեց բուխարիկի մոտ նստած՝ Պուտինի և Ազատիչի առանձնազրույցից հետ, երբ սառը ցնցուղ մատուցելով՝ Ազատիչը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները для нас абсолютный приоритет
Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական նշանակվելու փաստն իր համար անակնկալ չէր: Նրա խոսքով՝ ինքն իր նոր պաշտոնի մասին վաղուց գիտեր:
Ես, անկեղծ ասած, սպասում էի պուրակում տեսնել բոլորին: Միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ կգա.. Ես իր հետ անձնական շատ նորմալ հարաբերություններ ունեմ, նա բազմաթիվ անգամ այցելել է ինձ, եկել է քրեակատարողական հիմնարկ:
«Ինչ ասես չեմ լսում` հերոս, եսիմ… ես ոչ հերոս եմ, ոչ էլ… Հերոսները նրանք են, ովքեր իմ նկարը ձեռքներին կանգնեցին անձրև տակ: Ես կվիրավորվեմ, որ իմանամ անձի համար եք արել, որ արել եք, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա: Դուք պայքարել եք արդարության համար, որովհետև իմացել եք, որ կա մեկը, ով մեղավոր չէ, բայց մեղավոր է ճանաչվում»:
«Հետո ի՞նչ: Աշխարհի բազմաթիվ շքեղ ստեղծագործություններ պատվերով են ստեղծվել: Պատվերը որակյալ էր, եթե իրենց հոգեհարազատ էր: Չէր կարող որևէ մեկը հրամայեր Զորի Բալայանին իր խղճին հակառակ որևէ բան անել: Նա մտավորական է, ռուսահայ, արցախահայ մտավորական է և հնարավոր է, ի՞նչ կա ո՞ր` նախագահը պատվերը տվել է, ինքն էլ կատարել է, եթե իրեն հոգեհարազատ է եղել»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իր կարծիքով մարդիկ պայքարել են ոչ թե նրա համար, որ Ղարաբաղը ինչ-որ մարզի կարգավիճակով մտնի ինչ-որ պետության կազմ, այլ` անկախության համար:
Հնարավոր է՝ նախագահ Պուտինին հղած նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, թե Հայաստանը ներկայիս պայմաններում կարող է գոյատևել միայն որպես Ռուսաստանի մաս:
«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում:
Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, շատերի պնդմամբ, վերջ դրեց Եվրոպայի հետ շուրջ երեք ու կես տարի բանակցությունների արդյունքում հաջողած Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին:
Այսօր տեղի ունեցավ ՀՀՄ ԳՄ նիստ, որին ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վիրավորել է նախագահ Սերժ Սարգսյանին, ով էլ վիրավորանքի ու զրպարտության համար, ըստ նույն աղբյուրների, պատրաստվում է դատական գործ սկսել պատգամավորի դեմ:
Առայժ ռուսալեզու տպագրությունը գնելու համար շնորհանդեսին էին հյուրընկալել Վ. Հովհաննիսյանի մտերիմները, կուսակից ընկերներ, պատգամավորներ: Ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ՀՅԴ պատգամավորին շնորհավորանքներից բացի՝ նաև նվեր էր բերել. «Ստեղծագործող մարդուն էլ ի՞նչ պետք է նվիրես` գրիչ»,- ասաց Աշոտյանը:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննսյանի «Մանդիլիոն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյաննա ասաց, որ գիրքը գրել է մեկ տարվա ընթացքում: Բովանդակությանն անդրադառնալով՝ նա նշեց, թե պետք է «մարդկանց ուղեղների համար ավելի մատչելի ու գրավիչ ձևերով պայքարել», քան պարզ քարոչզությամբ, ապա հորդորեց. «Կարդաք` կհասկանաք` ինչ նկատի ունեմ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է լուրերը, թե իշխող մեծամասնությունը, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոշմանել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽ ԽՎ-ում հնչեցրած հարցից հետո, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից հեռացնելու մտադրությունից:
Եթե նախագահը մի բան էն ձևի չի անում` ստիպեք, որ փոխվի: Մեկ-երկու-երեք` կփոխվի, եթե տեսնի, որ ճիշտ ձևով ենք խնդիր դնում: Ամենալավ նախագահներից մեկն է Սերժ Սարգսյանը` միշտ ընդունում ա, լսում ա, չեմ էլ ուզում իրան համեմատեմ…