
Հովիկ Աբրահամյան. Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված

«Նախկին դատախազը (նկատի ունի Աղվան Հովսեփյանին:- Տ.Մ.) աշխատել է պրոֆեսիոնալ, նորմալ, իհարկե, դեմ չեմ նաև, որ եղել են թերություններ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանին, ապա Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես համոզված եմ, որ ինքը պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ: Գոնե իր աշխատած տարիներին դրանում մենք համոզվել ենք և ես` լսելով իր ելույթը, նաև մասնավոր խոսակցությունների ընթացքում, զգացել եմ իր մոտեցումները, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատանքի և փորձելու է իր պաշտոնն օգտագործելով` արդարադատություն սահմանել իրավապահ մարմիններում, և ընդհանարպես բոլոր գործերում»:
Հարցին` համամիտ չե՞ք այն տեսակետներին, թե համակարգը անձերով հնարավոր չէ բարեփոխել, քանի խնդիրը համակարգային է, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»: